Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Պատմության այս օրը. դեկտեմբերի 31

09:30 31 Դեկ 2018
Դիտումներ 3522
Պատմության այս օրը. դեկտեմբերի 31
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

1999 - ՌԴ-ի նախագահ Բորիս Ելցինը հրաժարական տվեց և Վլադիմիր Պուտինը դարձավ նախագահ:

1994 - Ռուս-չեչենական պատերազմի ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը սկսեցին Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման գործողությունը:

1990 - Գարրի Կասպարովը դառ­նում է շախ­մա­տի աշ­խար­հի չեմ­պի­ոն` տիտ­ղո­սը խլե­լով Անա­տո­լի Կար­պո­վից: 

1989 - Դա­դա­րեց­վում է «Նաի­րի­տի» աշ­խա­տան­քը։ 

1970 - Լենինգրադ. թռիչքի մեկնարկին ջախջախվում է «Աէ­րո­ֆ­լոտի» ԻԼ-18Վ ինքնաթիռը: Բոլոր 93 ուղևորները զոհվում են: Ինքնաթիռն ուղևորվում էր Երևան:

1968 - Աշխարհում առաջին գեր­ձայ­նա­յին մար­դա­տար Տու-144 ինք­նա­թի­ռի առա­ջին թռիչ­քը:

1955 - Ծնվել է ՀՀ ազգային հերոս Վիտյա Այվազյանը։

Ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, ՀՀ ազգային հերոս Վիտյա Այվազյանը ծնվել է 1955թ. դեկտեմբերի 31-ին Սպանդարյան գյուղում (Արթիկի շրջան, Շիրակի մարզ, ՀՀ): 1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը:

1977-1979 թթ. ավագ տնտեսագետ է աշխատել Հայշինբանկում: 1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981-1983թթ. աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում, 1983-1988թթ.` Երևանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում՝ որպես ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ:

1983թ.-ից հեռակա սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում: 1988թ. աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն:

1989թ. հունվարի 12-ից շուրջ մեկ ամիս ձերբակալված է մնացել Նուբարաշենի բանտում: ՀՀՇ 1-ին համագումարում ընտրվել է վարչության անդամ, տնտեսական մասի պատասխանատու: Հայաստանի երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի առաջին անդամներից է եղել:

1990թ. ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Զոհվել է 1990թ. օգոստոսի 29-ին Երևանում: ՀՀ ազգային հերոսի կոչում նրան տրվել է հետմահու՝ 20.09.1996թ.: Պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով:

1948 - Ծնվել է ամերիկացի երգչուհի Դոննա Սամերը:

Առավել հայտնի են նրա 1970-1980-ական թվականների պարային երաժշտության ձայնագրությունները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել փոփ երաժշտության զարգացման վրա։

Դոննա Սամմերին անվանել են «Դիսկոյի թագուհի»։ Նա հանդիսանում է դիսկո ոճի երաժշտության առավել հաջող և երկարակյաց կատարողներից մեկը։
Դոննա Սամմերը 6 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր է։

1941 - Ծնվել է շոտլանդացի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ Ալեքս Ֆերգյուսոնը:

Похожее изображение

1986 թվականից մինչև 2013 թվականը եղել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի գլխավոր մարզիչը։ Բրիտանական ֆուտբոլի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիչն է: Համարվում է ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը։ «The Times» թերթի վարկածով ետպատերազմյան շրջանի լավագույն մարզիչների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ «World Soccer» և «ESPN FC» ամսագրերի վարկածով բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն մարզիչների ցանկում առաջինն է։

Ֆերգյուսոնը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ 1986 թվականի նոյեմբերին։ Այն անընդմեջ գլխավորելու 26 տարիների ընթացքում թիմը նվաճել է այդ ժամանակ ռեկորդային 38 գավաթ, ներառյալ 13 Պրեմիեր լիգայի տիտղոս, 5 Ֆուտբոլի Անգլիայի գավաթ և 2 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։ Ֆերգյուսոնի ղեկավարման ժամանակ «Յունայթեդը» նվաճել է ավելի շատ տիտղոս, քան պատմության նախորդ ամբողջ հարյուրամյակում։ 

1937 - Ծնվել է կինոյի և թատրոնի բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը:

Похожее изображение

Առավել հայտնի է «Գառների լռությունը», «Հաննիբալ» և «Կարմիր վիշապը» ֆիլմերում մարդասպան և մարդակեր բժիշկ Հաննիբալ Լեկտորի կերպարով։ Մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Առյուծը ձմռանը», «Մոգություն», «Մարդ փիղը», «Բրեմ Սթոքերի Դրակուլան», «Ստվերների երկիրը», «Աշնան լեգենդներ», «Նիքսոն», «Ամիսթադ», «Զորոյի դիմակը», «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» «Օգոստոս» և այլն։

Կինոյում առաջին դերը խաղացել է 1968-ին՝ «Առյուծը ձմռանը» ֆիլմում կերտելով Ռիչարդ 1-ինի կերպարը:

Օսկար մրցանակի դափնեկիր է «Գառների լռությունը» ֆիլմի համար։ Ընդհանուր թվով ստացել է 40 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 37-ի, որոնց թվում՝ պատվավոր Ոսկե Գլոբուս, 2 Էմմի (մրցանակ), 3 BAFTA, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում «Գառների լռությունը» ֆիլմում Էնթոնի Հոփքինսի մարմնավորած հերոս Հաննիբալ Լեկտորը 1-ին տեղում է որպես բացասական հերոս։

1869 - Հայտնաբերվեցին Արտեմիդայի տաճարի ավերակները:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3523
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3375
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3284
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6464
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3159
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3288
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3464
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3447
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3192
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1574
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ