Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. դեկտեմբերի 29

09:30 29 Դեկ 2018
Դիտումներ 3498
Պատմության այս օրը. դեկտեմբերի 29
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

1998 - Կարմիր կխմերները ներողություն են խնդրում 1970-ական թվականներին կատարած ցեղասպանության համար, որին զոհ է գնացել 1 միլիոն մարդ։

1996 - 36 տարի տևած Գվա­տե­մա­լա­յի քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմն ավարտվում է պա­տե­րազ­մող կող­մե­րի հաշ­տու­թյամբ:

1993 - Մահացել է հայ դերասան Մհեր Մկրտչյանը:

1989 - Չեխ գրող Վացլավ Հավելը դարձավ Չեխոսլովակիայի վերջին նախագահ:

Չեխ թատերագիր, ակնարկագիր, բանաստեղծ, այլախոհ, քաղաքական գործիչ, իրավապաշտպան Վացլավ Հավելը ծնվել է 1936 թվականի հոկտեմբերի 5-ին: Եղել է Չեխոսլովակիայի վերջին նախագահը (1989-1992 թթ.) և Չեխիայի Հանրապետության առաջին նախագահը (1993-2003 թթ.)։ Հավելը մասնակցել է Հրովարտակ 77-ի պատրաստմանը, ու Պրագյան հռչակագրի հիմնադիր-ստորագրողներից մեկն էր։
Վախճանվել է կյանքի 76-րդ տարում՝ 2011 թվականի դեկտեմբերի 18-ին երկարատև հիվանդությունից հետո:
Նախկին այլախոհ դրամատուրգ Հավելը ղեկավարել է Չեխոսլովակիայի անցումը դեպի ժողովրդավարություն և ազատ շուկայական տնտեսություն։ Նրա նախագահության օրոք՝ 1993 թվականին տեղի ունեցավ Չեխոսլովակիայի խաղաղ տրոհումը երկու պետության՝ Չեխիայի և Սլովակիայի։

1983 - ԱՄՆ-ն հայտարարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու իր մտադրությունը` մեղադրելով այդ կազմակերպությանը «ազատ հասարակության հիմնական սկզբունքների նկատ­մամբ թշնամություն ցուցաբերելու» մեջ:

1980 - ԱՄՆ-ն հայտարարում է ամերիկյան պատանդների հա­մար Իրանին 24 մլրդ դոլար վճարելու մերժումը:

1972 - Ծնվել է բրիտանացի դերասան Ջուդ Լոուն:

Картинки по запросу Jude  Law

Առավել հայտնի է դարձել նկարահանվելով՝ «Տաղանդավոր միստեր Ռիփլին», «Ցուրտ լեռը», «Շերլոկ Հոլմս», «Գատտակա», «Արհեստական բանականություն», «Երկնային կապիտանը և ապագայի աշխարհը», «Ողջ թագավորական շքախումբը», «Անիծված ուղի», «Թշնամին դարպասների մոտ է», «Ավիատոր», «Արձակուրդ փոխանակումով», «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» և այլ ֆիլմերում։

1938 - Ծնվել է ամերիկացի դերասան Ջոն Վոյթը:

Похожее изображение

 

Դերասանի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերն են «Կեսգիշերային կովբոյ», «Առաքելությունն անիրագործելի է», «Պետության թշնամին», «Պերլ Հարբոր», «Տրանսֆորմերները»:
Դերասանուհի Անջելինա Ջոլիի հայրն է:

1922 - ԽՍՀՄ կազմավորումը:

1917 - Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունը ընդունեց դեկրետ «Թուրքահայաստանի մասին» փաստաթուղթը, որը ճանաչում էր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

1911 - Մոնղոլիան անկախացավ Ցին դինաստիայից:

1860 - Ջուր իջեցվեց Միացյալ Թագավորության «HMS Warrior» աշխարհում առաջին ամբողջությամբ երկաթե զրահանավը:

1846 - Աստղագետ Վասիլի Ստրուվեի նախաձեռնությամբ նոր հայտնաբերած մոլորակը կոչվեց Նեպտուն:

1845 - Տեխասը դարձավ ԱՄՆ-ի 28-րդ նահանգը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3567
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3393
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6511
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3303
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3476
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3463
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1592
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ