Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Կինոյի միջազգային օրն է

10:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3440
Կինոյի միջազգային օրն է

Այսօր նշվում է աշխարհի բոլոր կինոսիրողների ու կինեմատոգրաֆիստների օրը: 1895 թ. դեկտեմբերի 28-ին Փարիզում` Կապուցինների բուլվարի «Գրանդ կաֆե» սրճարանում, տեղի ունեցավ Լյումեր եղբայրների սինեմատոգրաֆի առաջին սեանսը: Հենց այդ օրն էլ դարձավ Կինոյի միջազգային օրվա տոնակատարության օրը:

Մինչ այդ` նույն 1895 թ., Օգյուստ և Լուի Լյումերները ստացել էին իրենց ստեղծած գործիքի` «Սինեմատոգրաֆի» պատենտը: Իսկ 1895 թ. մարտի 22-ին եղբայրները կազմակերպել էին Փարիզում առաջին կինոցուցադրությունը` ընկերների նեղ շրջանում ցույց տալով «Բանվորների ելքը Լյումեր գործարանից» կարճ ժապավենը:

Սակայն կինոյի ծննդյան օրը համարվում է 1895 թ. դեկտեմբերի 28-ը, երբ «Գրանդ կաֆեում» արդեն լայն հանրությանը ներկայացվեց առաջին կարճամետրաժ ֆիլմը` «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան»: Դա իսկական խուճապ առաջացրեց հանդիսատեսների մեջ. նրանք ճչում ու փախչում էին դահլիճից` կարծելով` էկրանից մոտեցող գնացքը կճզմի իրենց:

Առաջին կինոցուցադրությունը Հայաստանում` Երևանում, կայացել է 1899 թ.: Եվ այստեղ էլ շարժվող նկարները նույնպիսի խուճապ են առաջացրել, ինչ աշխարհի տարբեր վայրերում: Իսկ հայկական կինոյի օրը համարվում է ապրիլի 16-ը, քանի որ 1923 թ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը դեկրետ ընդունեց «Կինոյի մասին» և ստեղծեց առաջին պետական կինոկազմակերպությունը:

Այս օրերին տարբեր ճանաչողական միջոցառումներ են կազմակերպվում կինոաշխարհում, մասնավորապես` հատուկ ծրագրեր կինոթատրոններում, ցուցահանդեսներ կինոյի թանգարաններում և զբոսանքներ խոշոր կինոստուդիաներում: Մենք, ցավոք, թանգարան չունենք և կորցրել ենք երբեմնի կինոթատրոններն ու «Հայֆիլմը», մեր կինոյի իրեղեն պատմությունը մնացել է փակ դռների հետևում:

Սակայն չենք կորցրել հույսը, որ առաջինը ստեղծելու ենք, կինոթատրոններն ու կինոստուդիան` վերականգնելու: Ուրեմն հուսանք, որ Կինոյի միջազգայի օրը հետագա տարիներին մեզ մոտ էլ կնշանավորվի հետաքրքիր միջոցառումներով, ինչպես ամբողջ աշխարհում:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3567
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3393
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6511
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3303
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3476
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3462
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1592
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ