Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. դեկտեմբերի 28

09:30 28 Դեկ 2018
Դիտումներ 3491
Պատմության այս օրը. դեկտեմբերի 28
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

1981 - Ծնվել է դերասանուհի Սիեննա Միլլերը:

Похожее изображение

Դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Աստղային փոշի», «Կազանովա», «Հարցազրույց», «Արգելված սեր»:

1978- Ծնվել է ամերիկացի երգիչ Ջոն Լեջենդը:

Ստացել է 9 Գրեմմի մրցանակ: 2007 թվականին ստացել է Հատուկ Աստղային Մրցանակ Երգահանների Փառքի Սրահի կողմից (Songwriters Hall of Fame)։

Մինչ Ջոնի դեբյուտային ալբոմի դուրս գալը, նրա կարիերան մեծ թափ էր հավաքել շնորհիվ տարբեր հաստատված արտիստների հետ համագործակցության։ Ջոնը նաև երգել է այլ աստղերի հոլովակներում և երգերում՝ օգնելով նրանց գրավել լավագույն երգերի աղյուսակների առաջին հորիզոնականները։

1954 - Ծնվել է ամերիկացի դերասան Դենզել Վաշինգտոնը:

Картинки по запросу Denzel Washington young

Խաղացել է 50-ից ավելի ֆիլմերում, ստացել է 50-ից ավելի կինոմրցանակ, այդ թվում՝ 2 Օսկար Երկրորդ պլանի լավագույն դերասան («Փառք») և Լավագույն դերասան («Մարզումների օրը») անվանակարգերում՝ դառնալով 2 Օսկար ստացած միակ սևամորթ դերասանը։

1920 - Դեկրետ հողի ազգայնացման մասին Խորհրդային Հայաստանում:

1917 - Բեսարաբիան հայտարարում է իր անկախությունը` Մոլ­դո­վական հանրապետություն անվան տակ:

1908 - Միջերկրական ծովում (էպիկենտրոնը` Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) երկրաշարժ տեղի ունեցավ, ինչի հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների զոհվեց 100-200.000 մարդ:

1895 - Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները իրականացրին առաջին հրապարակային վճարովի կինոսեանսը, ցուցադրվեց 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ:

1895 թվականի դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ առաջին կինոսեանսը ֆրանսիացի գործարանատերեր և հայտնագործողներ Օգյուստ և Լուի Լյումիերը ստացան լուսանկարային «Սինեմատոգրաֆ» սարքի արտոնագիրը: Հենց նույն օրը փարիզյան «Գրան-կաֆե»-ում Լյումիեր եղբայրները կազմակերպում են կարճամետրաժ ֆիլմերի առաջին կինոսեանսը: Ֆիլմերի շարքում էին «Գնացքի ժամանումը կայարան» և այլն:

Կա վարկած, որ «Գնացքի ժամանումը կայարան» ֆիլմի ցուցադրման ժամանակ սրահի հանդիսատեսը վեր է թռչել տեղից, քանի որ վախեցել են, որ գնացքը կարող է ճզմել նրանց:

Առաջին հրապարակային կինոսեանսի պատվին դեկտեմբերի 28-ը հռչակվեց որպես կինոյի միջազգային օր:

1895 - Վիլհելմ Ռենտգենը հայտարարեց ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:

1869 - Օհայոում (ԱՄՆ) Վիլյամ Սեմպլոմը արտոնագրում է մաստակը:

1612 - Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկեց Նեպտուն մոլորակը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3522
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3374
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3284
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6464
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3158
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3287
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3463
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3447
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3192
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1574
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ