Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Պատմության այս օրը. դեկտեմբերի 27

09:30 27 Դեկ 2018
Դիտումներ 3544
Պատմության այս օրը. դեկտեմբերի 27
Բաժինը վարում է Լուսինե Բրուտյանը

2007 - Փոխհրաձգության միջադեպի արդյունքում սպանվեց Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն։

2004 - 50.000 լուսատարի հեռավորության վրա արձանագրվեց գերնոր աստղի պայթյուն։

1978 - Իսպանիայում ուժի մեջ մտավ նոր Սահմանադրությունը, ինչը նշանակում էր Ֆրանկոյի դիկտատուրայի ավարտը։

1968 - Խաղաղ օվկիանոսում «Ապոլոն 8»-ի վայրէջքով ավարտվեց դերի լուսին առաջին օդաչուավոր առաքելությունը։

1966 - Մեքսիկայում հայտնաբերվեց աշխարհի ամենախորը քարանձավային հանքահորը։

1953 - Հրապարակվեց Ստանիսլավ Լեմի «Աստղային օրագրեր» շարքի առաջին պատմվածքը։

1956 - Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվեց Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:

1948 - Ծնվել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն:

Картинки по запросу жерар депардье молодой

 

Դեպարդիեն «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում և «Սեզարի» կրկնակի դափնեկիր է։ Ներկայացված է եղել «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում «Սիրանո դե Բերժերակ» (1990 թվական) ֆիլմում խաղացած դերի համար։

Նա ամենահանրաճանաչ և սիրելի դերասաններից մեկն է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում:

Դեպարդիեի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերն են «Անհաջողակները», «Հայրիկները», «Փախստականները», որոնցում նրա խաընկերը Պիեռ Ռիշարն է, «Սիրանո դե Բերժերակ», «Վերջին մետրոն» և այլն:

1945 - Ստեղծվում են Միջազգային արժութային հիմնադրամը և Զար­գացման ու վերակառուցման միջազգային բանկը:

1932 - Նյու Յորքում բացվում է Radio City Music Hall թատերական համերգային սրահը։

Картинки по запросу Radio City Music Hall

Այս համերգային սրահն իր տեսակի մեջ եզակի է աշխարհում․ սա բազմագործառույթ շինություն է: Ռադիո Սիթի Մյուզիք Հոլը նաև շքեղ կինոսրահ է, որտեղ կայացել են բազմաթիվ հայտնի ֆիլմերի պրեմիերաներ: Մյուզիք Հոլում ելույթ են ունեցել համաշխարհային մեծության բազմաթիվ աստղեր: Այսպիսի շքեղությունների հետ մեկտեղ այն ընտրյալների համար չէ, այլ հասանելի է շատերին: Ռադիո Սիթի Մյուզիք Հոլ են այցելում միլիոնավոր մարդիկ, որպեսզի ականատեսը լինեն շքեղ շոուների, բեմականացումների, երաժշտական երեկոների, ինչպես նաև՝ ֆիլմերի ցուցադրությունների:

1929 - Ստալինը ձեռնարկում է «կուլակների` որպես դասա­կար­գի վերացումը»: 

1901 - Ծնվել է գերմանացի դերասանուհի, երգչուհի Մառլեն Դիտրիխը:

Похожее изображение

Հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Հաղթական կամարը» հանրահայտ վեպի գլխավոր հերոսուհի Ժոան Մադուի կերպարը ստեղծվել է Դիտրիխի կերպարի հիման վրա, որի հետ Ռեմարկը սիրավեպ է ունեցել:

1897 - Փարիզում կայացավ Էդմոն Ռոստանի «Սիրանո դե Բերժերակ» կատակերգության պրեմիերան:

1831 - Չարլզ Դարվինը բարձրանում է «Բիգլ» նավ, որ­պես­զի կա­տա­րի մի ճա­նա­պար­հոր­դու­թյուն, որի ըն­թաց­քում ձևակեր­պե­լու է էվոլ­յու­ցի­ա­յի տե­սու­թյու­նը:

537 - Կոստանդնուպոլսում օծվեց Սուրբ Սոֆիայի տաճարը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3489
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3334
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3266
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6422
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3141
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3262
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3447
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3424
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1547
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ