Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

AFP. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը պահանջել է Եվրամիությունից հետ կանչել երկրում ԵՄ-ի դեսպանին

10:35 28 Դեկ 2018
Դիտումներ 3212
AFP. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը պահանջել է Եվրամիությունից հետ կանչել երկրում ԵՄ-ի դեսպանին

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունները պահանջել են Եվրամիությունից շտապ հետ կանչել այդ երկրում իրենց ներկայացուցչին՝ բելգիացի դիվանագետ Բարտ Ուվրիին:  Հաղորդում է France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով Կոնգոյի արտաքին գործերի նախարար Լեոնարդ Շե Օկիտունդուի հայտարարությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ հետկանչի պահանջի պատճառը եղել է ԵՄ-ի կողմից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մի շարք պաշտոնյաների ու քաղաքական գործիչների նկատմամբ սահմանված պատժամիջոցների երկարացումը:

«Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը կոչ է անում Եվրոպական Միությանը 48 ժամվա ընթացքում անհապաղ հետ կանչել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում իրականացվող առաքելության ղեկավարին»,- մեջբերում է գործակալությունը ԿԴՀ-ի արտգործնախարարի խոսքերը:

Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 10-ին, ԵՄ Խորհուրդը հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 14 պաշտոնյայի նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցները ևս մեկ տարով երկարացնելու որոշման մասին:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3567
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3393
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6511
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3303
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3476
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3463
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1592
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ