Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը պատմեց մոսկովյան այցից

10:40 28 Դեկ 2018
Դիտումներ 3284
Նիկոլ Փաշինյանը  պատմեց մոսկովյան այցից

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Մոսկվայից և անմիջապես «լայվ» մտել՝ պատմելու ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից, քանի որ ասաց՝ «Գիտեմ՝ շատ մեծ հետաքրքրություն կա հանդիպման նկատմամբ, և չցանկացա, որ ինֆորմացիոն վակուումի վիճակը շարունակվի»։ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պուտինի հետ քննարկել են հարաբերությունների շատ լայն շրջանակ․ «Այսօրվա խոսակցությունը հիմնականում վերաբերում էր մեր հարաբերությունների զարգացման հետագա ռազմավարությանը, և կարող եմ արձանագրել, որ ըստ էության այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մեծ հաշվով այդ քննարկումը մինչև այժմ եղած քննարկումների ամփոփումն էր․ «Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը շատ դրական էր, և դուք երևի տեսաք, որ հենց հանդիպման սկզբում էլ ես անդրադարձա նրան, որ մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի վերաբերյալ»։

Այնուամենայնիվ, Փաշինյանն ընդգծեց, որ մեր հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ այդ հանդիպման ընթցաքում չեն չհասցրել քննարկել ընդհանուր օրակարգի բոլոր հարցերը։

Նա ասաց, որ Ղարաբաղի հարցի կարգավորևման վերաբերյալ որևէ քննարկում չեն ունեցել, բայց կարճ քննարկել են ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը․ «Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը  չի նախատեսում, հետագայի համար նախատեսենք կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր չկանոնակարգվածության վերաբերյալ տեղի չունենան»։

 

Մոսկովյան այցի մասին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 27 декабря 2018 г.

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3523
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3375
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3284
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6464
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3159
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3288
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3464
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3447
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3192
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1574
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ