Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՄԱՄՈՒԼ

«ՀԺ»․ Ով որտեղ է դիմավորելու Նոր տարին

08:25 28 Դեկ 2018
Դիտումներ 3208
«ՀԺ»․ Ով որտեղ է դիմավորելու Նոր տարին

Հայաստանի բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները Նոր տարին դիմավորելու են Հայաստանում: Մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշ­տոնակատար Նիկոլ Փաշինյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն անց­կացնելու է Երևանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը: Հար­ցին, թե Նիկոլ Փաշինյանն այդ օրերին ինչ-որ այցեր, հանդիպումներ ունե­նալո՞ւ է կամ միջոցառումների մասնակցելո՞ւ է, Եղոյանը փոխանցեց, որ վարչապետի այդ օրերի օրակարգն առայժմ հայտնի չէ։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Նոր տարին և Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու է Երևանում: Տեղեկացնում են Ազգային ժո­ղովի աշխատակագմից:

Պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը տոնական օրերն անցկացնելու է ընտանիքի հետ Երևանում: Այս մասին ՀԺ-ին փո­խանցեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ Տոնոյա­նը տոնական օրերին այցելելու է նաև զորամասեր:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ևս չի պատրաստվում որևէ տեղ մեկնել: Փոխվարչապետի գրասենյակից տեղեկացրին, որ նա տոնական օրերին լինելու է Երևանում՝ ընտանիքի հետ:

Տիգրան Ավինյանի գրասենյակից նույնպես նշեցին, որ նա Երևանում է լինելու այդ օրերին:

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Չոհրաբյանը տոներն անց­կացնելու է Եգիպտոսում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույ­ցում փոխանցեց Զոհրաբյանը:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս տոնական օրերին Հայաս­տանում է լինելու: «Դեկտեմբերի 31-ին Վալերի Օսիպյանը լինելու է այն ոս­տիկանների կողքին, ովքեր պետական սահմաններին են լինելու»,- փոխան­ցեցին ոստիկանության լրատվության վարչությունից:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նոր տարին դիմավորելու է Հայաստանում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց գլ­խավոր դատախազության լրատվության պատասխանատու Արևիկ Խա­չատրյանը:

«Հայկական ժամանակ»-ը երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձեց ճշ­տել, թե որտեղ են Նոր տարին դիմավորելու և անցկացնելու Հատուկ քնն­չական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Սակայն այս երկու գերատեսչությունների լրատվական ծառա­յություններն այդպես էլ չպատասխանեցին մեր հարցին:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3568
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3393
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6511
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3303
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3476
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3463
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3206
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1592
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ