Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ՏԵԽՆԻԿԱ

Fortune-ը կազմել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնների ցանկը

22:45 27 Դեկ 2018
Դիտումներ 3254
Fortune-ը կազմել է 2018 թվականի լավագույն սմարթֆոնների ցանկը

Fortune գործարար ամսագրի մասնագետները կազմել են 2018 թվականի լավագույն սմարթֆոնների վարկանշային ցանկը: Հնգյակում են հայտնվել iPhone XS Max-ը, Google Pixel 3-ը, Huawei Mate 20 Pro-ն, OnePlus 6T-ն ու Samsung Galaxy Note9-ը:

iPhone XS Max-ը փորձագետները համարում են Apple ընկերության ամենալավ սմարթֆոնը: Դրա գլխավոր առանձնահատկություններն են՝ ջրակայուն լինելը, բարձրորակ տեսախցիկը, էկրանի լուծաչափը, իսկ հիմնական թերությունը՝ բարձր գինը:

Google Pixel 3-ը հնգյակում է հայտնվել սփամի ավտոմատ արգելափակման հնարավորության ու տեսախցիկի կարգավորումների շնորհիվ, որը լավ է ճանաչում օբյեկտները նույնիսկ մթության մեջ:
Huawei Mate 20 Pro-ն բարձր գնահատական է ստացել առանց լիցքավորման շարունակական աշխատանքի, արհեստական բանականության համակարգի ու որակյալ լուսանկարների համար:

OnePlus 6T-ն գնային առումով ցանկի «ամենաժողովրդավար» սմարթֆոնն է, սակայն բացի գնից՝ նրա առավելություններից են նաև մատնահետքերի էկրանային սքաները և օրվա մութ ժամերին լուսանկարների լավ որակը:

Samsung Galaxy Note9-ի գլխավոր առավելություններից են մոնիտորին միանալու և որպես լիարժեք անհատական համակարգիչ աշխատելու ունակությունը, մեծ էկրանը, այս բրենդի այլ սմարթֆոնների շարքում լավագույն տեսախցիկը, ինչպես նաև ստիլուսի առկայությունը:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3567
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3393
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3292
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6511
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3165
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3302
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3476
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3462
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3205
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1592
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ