Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՏՄՊՊՀ-ն անցնում է առավել խիստ վերահսկողության

13:15 26 Դեկ 2018
Դիտումներ 3002
ՏՄՊՊՀ-ն անցնում է առավել խիստ վերահսկողության

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ամանորին ընդառաջ անցնում է առավել խիստ վերահսկողության՝ գերիշխող ապրանքային շուկաներում:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ վերահսկողությունը իրականացվելու է հակամրցակցային գործողությունների, շուկա մուտքի խոչընդոտների ինչպես նաև գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է նաև անբարեխիղճ տնտեսվարողների կողմից չարաշահումների որոշակի ռիսկեր, տարվա ընթացքում կատարվող շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի և դիտանցումների փոխարեն, Հանձնաժողովը անցնում է ամենօրյա ռեժիմի:

Միաժամանակ, գերիշխող տնտեսվարողներին հորդորում ենք գործել բարեխիղճ և զերծ մնալ մրցակցային օրենսդրության խախտումներից: Հանձնաժողովի աշխատանքային խումբը խոշոր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների վարքագծին հետևելու է մինչ Ամանոր և նաև հետտոնական օրերին՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը:

Մրցակցության կանոնների խախտման այնպիսի դեպքեր հայտնաբերելիս, որոնք կվնասեն սպառողի կամ բարեխիղճ տնտեսվարողների շահերին, Հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3537
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3385
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3287
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6477
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3161
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3298
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3470
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3453
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3198
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1583
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ