Մուտքագրել որոնվող բառը(երը)
ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԱՄՀ-ն գնահատել է Հայաստանի բանկային համակարգի կայունությունը և ռիսկերը

12:15 22 Դեկ 2018
Դիտումներ 3111
ԱՄՀ-ն գնահատել է Հայաստանի բանկային համակարգի կայունությունը և ռիսկերը

Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատել է Հայաստանի ֆինանսական հատվածի ցուցանիշները։ Ըստ ԱՄՀ զեկույցի՝ 2007-ից մինչև 2017թ.-ը, երբ ավելացել են ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի համախառն ակտիվները և բանկային կապիտալը, Հայաստանի բանկերի շահութաբերությունը մնացել է նույնը։ Վերոնշյալ ժամանակահատվածում բանկային ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը 24.3 տոկոսից հասել է 78.2 տոկոս, իսկ բանկային կապիտալը բազմապատկվել է ավելի քան 2 անգամ։ 2007-2017թթ.-ին Հայաստանի բանկերի շահութաբերությունը բացարձակ արժեքով մնացել է նույնը (բացառությամբ ցիկլային տատանումների)՝ յուրաքանչյուր տարի միջինում կազմելով մոտ 60 մլն ԱՄՆ դոլար։ 2017թ.-ի ակտիվների միջին եկամտաբերությունը կազմել է 1 տոկոսից քիչ, իսկ կապիտալի միջին եկամտաբերությունը 6 տոկոս։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ԱՄՀ գնահատականների համաձայն՝ ցածր եկամտաբերությունը պայմանավորված է եղել չաշխատող վարկերի ծավալով և տոկոսադրույքների սպրեդի նվազմամբ։ Ըստ ԱՄՀ-ի՝ շահութաբերությունը կարող է շահել մաշտաբի էֆեկտից։

ՀՆԱ-ն մեկ բանկի հաշվով՝ ըստ երկրների, 2016թ. մլն դոլար

Հայաստանյան բանկերն ավելի փոքր են, քան վերոնիշյալ երկրները։ Բանկային համակարգի մեծությունը գնահատվում է մի շարք ցուցանիշներով, որոնցից են միջինում բանկային ակտիվները, ինչը Հայաստանի բանկային համակարգի համար 2017թ.-ին կազմել է 0.53 մլրդ դոլար, և բանկային շուկայի չափը։ Բանկային շուկայի չափը գնահատվում է մեկ բանկի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով, որ 2016թ.-ին կազմել է 0.62 մլրդ դոլար։ Ակտիվների գծով 8.7 տոկոս Herfindahl Hirschman ինդեքսը փաստում է, որ բանկերի լրացուցիչ միավորումը կարող էր նպաստավոր լինել բանկերի շահութաբերության համար։
ԱՄՀ-ն ընդգծել է, որ Հայաստանում դոլարայնացման բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ բանկերը դառնում են ավելի զգայուն արտաքին շոկերի նկատմամբ։ 2012-2017 թվականներին օտարերկրյա արժույթով ֆինանսավորումը կազմել է ամբողջ ֆինանսավորման 2/3 մասը, իսկ արտարժույթով ավանդների հարաբերակցությունն արտարժույթով վարկերի նկատմամբ կազմել է 1.4 տոկոս, այն ժամանակ, երբ համանման ցուցանիշը դրամով ավանդների և վարկերի գծով կազմել է 1 տոկոս։
Ոչ ֆինանսական հատվածի վարկերը և ավանդները, 2018թ.-ի հունիս, տոկոս
Դոլարայնացման մակարդակը գնահատվում է մի շարք ինդիկատորների միջոցով. մասանավորապես՝ տնային տնտեսություններից ներգրավված ավանդների գրեթե 60 տոկոսն, առևտրային վարկերի 80 տոկոսը, իսկ տնային տնտեսությունների վարկերի (հիմնականում հիպոտեկային վարկերը) 30 տոկոսը արտարժույթով են։ ԱՄՀ-ն, հաշվի առնելով վերոնիշյալը, զարմանալի չի համարել, որ չաշխատող վարկերի մակարդակն ավելի բարձր է արտարժույթով վարկերի գծով և այն, որ բանկային համակարգը զգայուն է փոխարեքի արժեզրկման նկատմամբ։

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3537
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3385
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3287
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6477
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3161
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3298
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3470
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3453
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3198
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1583
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ