Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԻՐԱԶԵԿԻՉ

Ամենաօգտակար մրգերը փոքրիկի համար

20:15 30 Դեկ 2018
Դիտումներ 3143
Ամենաօգտակար մրգերը փոքրիկի համար

Մեր օրերում, ամառ թե ձմեռ, խանութներում վաճառվում են բազմազան մրգեր, հաճախ էկզոտիկ` բերված հեռավոր երկրներից: Էկզոտիկ մրգերը, որպես կանոն, վիտամիններով հարուստ են, սակայն դիետոլոգների կարծիքով մինչև երեք տարեկան հասակը երեխային ցանկալի չէ նման մրգեր տալ: Նախ, հեռավոր երկրներից բերված մրգերը բազմակի քիմիական մշակման են ենթարկվում` տեսքը և թարմությունը պահելու համար, բացի այդ, դրանք փոքրիկի մոտ կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Հատկապես մինչև մեկ տարեկան երեխային ցանկալի է տալ տեղում` տվյալ բնակլիմայական պայմաններում աճող մրգեր: Օրինակ, վիտամիններով հարուստ ու օգտակար մրգեր են խնձորը, տանձը, սալորը, ծիրանը:

Խնձոր. պարունակում է կալիում, երկաթ և վիտամին C:

Մեկ տարեկանից բարձր երեխաներին կարելի է տալ կանաչ խնձոր` կեղևով, որը շատ օգտակար է: Իսկ ամենափոքրերի համար խնձորը պետք է քերել կերակրելուց անմիջապես առաջ` օգտակար նյութերը պահպանելու համար:

Իսկ նախադպրոցական տարիքի երեխային կարելի է թույլ տալ, որ նաև խնձորի կորիզները ծամի. Դրանք յոդի հարուստ աղբյուր են:

Տանձ. հարուստ է ֆրուկտոզայով, A խմբի վիտամիններով, կարոտինով և բջջանյութով:

Ունի հակաբիոտիկ և հակաբորբոքային հատկություն, ուստի հաճախ է ներառվում երեխայի սննդացանկում հիվանդությունից հետո:
Դիետոլոգների կարծիքով տանձի միջուկը փոքրիկի օրգանիզմն ավելի հեշտ է մարսում, անգամ խնձորից էլ դյուրամարս է:
Ամենակարևորը` ճաշից առաջ երեխային տանձ տալ չի կարելի, միայն ուտելուց մեկուկես-երկու ժամ անց: Տանձ ուտելուց հետո ջուր չեն խմում և չեն ուտում միս:

Ծիրան. կալիումի, կալցիումի, երկաթի, B խմբի վիտամինների աղբյուր է:

Սալոր. պարունակում է օրգանական թթուներ, ֆոսֆոր, վիտամին P:

Սալորը փոքրիկի սննդակարգում կարևոր է, քանի որ այն օրգանիզմից դուրս է հանում աղի, ջրի և նատրիումի ավելցուկը: Օրական երկու սալորը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները և երիկամային անբավարարությունը: Այն նաև ստամոքսն ախտահանող և մարսողությունը լավացնող հատկություն ունի:

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3490
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3334
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3266
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6422
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3142
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3263
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3447
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3425
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3173
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1548
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ