Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

1994-ի հրադադարը, Ադրբեջանն ու Հայաստանը

11:00 07 Դեկ 2018
Դիտումներ 3334
1994-ի հրադադարը, Ադրբեջանն ու Հայաստանը

1994 թ.-ի սեպտեմբերի 20-ին Բաքվում Ադրբեջանի պետական նավթային ընկերության և աշխարհի զարգացած երկրների հայտնի նավթային ընկերությունների միջև ստորագրվեց «Ազերի-Չըրագ» նավթահանքից և «Գյունաշլի» ստորջրյա հատվածից նավթի արդյունահանման համատեղ մշակման և բաժնեմասերի բաշխման մասին պայմանագիր: Պայմանագիրն Ադրբեջանում կոչվեց «Դարի պայմանագիր» և գործելու էր մինչև 2024 թ։

Այս իրադարձությունը հետխորհրդային Ադրբեջանի համար բեկումնային էր տանուլ տված Ղարաբաղյան պատերազմի պայմաններում, որն Ադրբեջան պետության հետագա զարգացման գլխավոր գրավականն էր։ Իրադարձության կարևորությունը Ադրբեջանի համար շեշտվում էր նաև Հեյդար Ալիևի հրամանով, ըստ որի սեպտեմբերի 20-ը Ադրբեջանում նշվում է Նավթագործների օրը:

2017 թվականին Ադրբեջանը և նավթային ընկերությունների միջազգային կոնսորցիումը պայմանավորվեցին մինչև 2050 թ. երկարացնել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Ազերի», «Չիրագ» և «Գյունեշլի» նավթահանքերի համատեղ շահագործման վերաբերյալ պայմանագիրը: Նոր պայմանագրում Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունն (SOCAR) իր մասնաբաժինը 11 %-ից բարձրացրեց 25 %-ի: Առաջիկա 32 տարում ներդրումների ծավալը պետք է գերազանցի 40 մլրդ դոլարը: Ընդ որում՝ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը բոնուս կստանա 3,6 մլրդ դոլարի չափով:

Այսպիսով, 1994 թվականին Ղարաբաղյան պատերազմում տարածքներ կորցրած, պարտված Ադրբեջանին խիստ էր անհրաժեշ հրադադարի համաձայնագիրը։ Պատերազմի շարունակումն էլ ավելի մեծ կորուստների կբերեր Ադրբեջանին, իսկ «Դարի պայմանագիրը» ապահովում էր ոչ միայն իր երկրի տնտեսական զարգացումը, այլև իր հակառակորդ Հայաստանից հսկայական քայլերով առաջ անցնելը։

Եվ դա շատ լավ էր հասկանում հայր Ալիևը։ Այդ ժամանակ Ադրբեջանին ոչ պետք էր պատերազմ, ոչ էլ Խաղաղության պայմանագիր։ Ադրբեջանին պետք էր ընդամենը հրադադար, որ կարողանար ժամանակ շահել և այդ ժամանակում առաջ անցնել Հայաստանից՝ նավթադոլարները վերածելով ռազմական ուժի` հետագայում ռազմական ճանապարհով վերադարձնելու կորցրած տարածքները։ Կարճ ասած ստատուս քվոն Ադրբեջանի պետական քաղաքականության մեխն էր։

Իրավիճակը սթափ գնահատվում էր նաև Հայաստանում։ Եվ այն ժամանակվա ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց Արցախյան հաղթանակն ամրագրել Խաղաղության պայմանագրով։ Դա պետք էր անել օր առաջ, քանի դեռ Ադրբեջանում «Դարի պայմանագիրը» նկատելի օգուտներ չէր բերել։

Ստացվում էր, որ 1994 թվականին հրադադարը Ադրբեջանին պետք էր պահպանելու ստատուս քվոն, մինչև իր երկրի հզորացումը, իսկ Հայաստանին՝ Արցախյան հաղթանակը Խաղաղության պայմանագրով ամրագրելու համար։ Այսինքն, Ադրբեջանին ձեռնտու էր ձգձգել Ղարաբաղյան հարցի լուծումը, Հայաստանին, ընդհակառակը՝ խնդիրն արագ էր պետք լուծել։

Բայց ի՞նչ ստացվեց։ Ստացվեց, որ 1998 թվականից՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակահատվածում, Հայաստանն ամեն ինչ արել է, որպեսզի պահպանվի ստատուս քվոն։

Եվ պահպանվել է։

Գրիգոր Բաղդասարյան

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3537
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3385
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3287
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6477
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3161
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3298
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3470
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3453
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3198
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1583
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ