Մուտքագրել որոնվող բառը(երը)
VIDEO/PHOTO

Աշխարհի ամենազարմանալի տները․ «Նաուտիլուս» տունը, Մեքսիկա

22:00 26 Դեկ 2018
Դիտումներ 4393
Աշխարհի ամենազարմանալի տները․ «Նաուտիլուս» տունը, Մեքսիկա

Մեքսիկայում է գտնվում զարմանալի «Նաուտիլուս» տունը, որն արտաքինից հսկա կակղամորթի խեցի է հիշեցնում։ Անսովոր այս տունը դիտելիս նրանից ֆուտուրիստական ոճի հուշարձանի կամ հերթական անսովոր ատրակցիոնի, բայց ոչ երբեք բնակելի տան տպավորություն կստանաք։ Շինության, այսպես կոչված, ճակատի գլխավոր զարդարանքը գունավոր ապակուց պանելն է։

Похожее изображение

Ինտերիերի յուրահատկությունը նրա սենյակների կառուցվածքն է։ Դրանք պտուտակաձև են տեղավորված ու միավորված են մեկ աստիճանով։ Դրսի դռնից ներս մտնելիս ձեր առաջ բացվում է հիանալի հյուրասենյակի պատկերը, որն աչքի է ընկնում էկզոտիկ բույսերի առատությամբ և հանգստի գոտի ունի։

Картинки по запросу ДОМ «НАУТИЛУС»

Պտուտակաձև աստիճաններով բարձրանալուց հետո հայտնվում եք ննջասենյակում ու լողասենյակում, որոնց պատերը զարդարված են գեղեցիկ մոզաիկայով։ Տան վերջին հարկում հեռուստացույցով ու փափուկ կահույքով կլոր սենյակ է։

Картинки по запросу ДОМ «НАУТИЛУС»

Տունը պատկանում է մի երիտասարդ զույգի։ Հսկա խեցիում զույգն իր երկու երեխաների հետ ապրում է արդեն մի քանի տարի։ Ամուսինները նաև իրենց տան նախագծի հեղինակներն են։ Այն կառուցվել է անհատական պատվերով։ Տունը կառուցվել է 2006 թվականին։ Ճարտարապետը մեքսիկացի ճարտարապետ Խավյեր Սենոսիանն է։

Картинки по запросу ДОМ «НАУТИЛУС»

Ինքնատիպ տան գլխավոր առանձնահատկություններից մեկը բույսերի ու ծաղիկների առատությունն է։ Դրանք տեղադրված են տան համարյա բոլոր անկյուններում։ Այդպես դիզայներներն ընդգծել են նախագծի՝ բնության հետ կապված լինելու թեմատիկան։ «Նաուտիլուս» տունն այսօր «կենսաօրգանական» ճարտարապետության հուշակոթող է համարվում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3489
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3334
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3266
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6422
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3141
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3262
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3447
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3424
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3172
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1547
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ