Մուտքագրել որոնվող բառը(երը)
ԱԶԴԱՐԱՐ

08.02 - ART. POWER NAP

07:20 05 Փտր 2018
Դիտումներ 481
08.02 -  ART. POWER NAP

8 Փետրվար՝ 18:00-ից 22 Փետրվար՝ 18:00-ը

Yerevan Modern Art Museum / Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
7, Mashtots ave., 0002 Yerevan, Armenia


Please scroll down for English 

Ներկա ցուցադրությունը միավորում է արվեստագետների, որոնք հաճախ հեռանում են արվեստի ակտիվ ու տեսանելի դաշտից դեպի փակ արվեստանոցներ, գրեթե ապաստաններ, անցյալին դիմելու փորձով, որպեսզի կարգավորեն իրենց հետ երկխոսությունը, վերակառուցեն ներկան, եւ իրենց՝ ներկայում: Որոնման ուղիները ճյուղավորվում են ըստ աշխարհագրական, քաղաքական, տնտեսական ու սոցիալական իրադրությունների, սակայն որոնումի հանգամանքը միավորում է արվեստագետներին խորհրդանշական հարկադիր նինջի մեջ, որը կարճ դադար է ճանապարհը շարունակելուց առաջ: 

Ակտիվ լռությունը դառնում է պրակտիկաների ու թեմաների լեյտմոտիվ, սահմանում է աշխատանքի անշտապ ու մտախոհ տեմպ՝ բերելով իր հետ հոգատարություն սեփական անձի հանդեպ, եւ սեփական անձի ընդունումը լողացող պատմության տվյալ պահի մեջ, որի մի մասն ենք կազմում այսօր: Արվեստագետի հոգնությունը զերծ է վշտից ու անցյալի կարոտախտից: Այն նոր կյանքի ավելի ամբողջական մասնագիտական դրսեւորման ձեւ է լռության մեջ, նինջի ու արթնության մեջտեղում, ուր տեղ կա ավանդական նյութի հետ նոր փորձառություններին, տեղ կա բուն էսթետիկայում ընկղմվելուն եւ խորհելուն: Մեկտեղված աշխատանքները հուշում են անսպասելի համեմատություններ եւ ի հայտ են բերում չկանխատեսված կապեր՝ առանց ուշադրություն կենտրոնացնելու բացառապես տեղական համատեքստի վրա, դիմելով դրսի հեղինակների առաջարկած փորձառությանը, որը չի առնչվում արվեստային միջավայրերի կայացման ներքին պատմական ընթացքներին:

Ընդունելով իրեն այդ իրավիճակում՝ հեղինակը քայլում է դեպի անգիտության խավար ու գրկում է այն: Ինքնասուզման հենց այդ փխրուն ու խոցելի պահին մենք դառնում ենք գոյութան չջղացնցող ուղիների որոնման ականատեսները: 

Արվեստագետներ

  • Էդգար Ամրոյան
  • Մհեր Ազատյան
  • Այռին Անաստաս և Ռենե Գաբրի
  • Ասլան Գայսումով
  • Անուշ Ղուկասյան
  • Դիանա Հակոբյան
  • Կյոկեն Էրգուն
  • Տիգրան Խաչատրյան
  • Հասմիկ Մելքոնյան
  • Կարեն Օհանյան
  • Միխայիլ Զաիկանով
  • Ազիզ Հազարա

Համադրող՝ Սոնա Ստեփանյան


POWER NAP

The exhibition brings together artists whose work practices often withdraw from publicity to seclusive studios, practically hideaways, where a look into the past can establish inner dialogue and reintegrate the artist with the present. The routes of these searches diverge depending on geographical, political, economical and social realities, but the very fact of this searching unites them in a symbolic 'power nap', a short stop meant to replenish the strength to carry on. 

The active silence becomes the leading idea for practices and themes and thus sets an unhurried, thoughtful pace for work, bringing along self-care and self-acceptance in a particular moment of elusive history that we all are part of. In their fatigue, the artist lacks nostalgia or mourning for the past. This is a form of a new life and more complete professional fulfillment found in silence, between sleep and wakefulness which provide space for new experiments with tradition, contemplation and immersion in the aesthetics. 
Exhibited together, these works invite unexpected comparisons and reveal surprising connections that reach out beyond the local art process. They address a wider context put forward by artists who are not connected with the process of history's formation inside a single country. 

Accepting themselves in this situation, the author makes a step into the darkness of nescience and embraces it. It is in this vulnerable and fragile moment of withdrawal into ourselves that we witness a search for non-traumatizing ways of existence. 

Artists:

  • Edgar Amroyan 
  • Ayreen Anastas & Rene Gabri 
  • Mher Azatyan 
  • Köken Ergun
  • Aslan Gaisumov
  • Anush Ghukasyan
  • Diana Hakobyan 
  • Aziz Hazara 
  • Tigran Khachatryan
  • Asmik Melkonyan
  • Karen Ohanyan
  • Mikhail Zaikanov 

Curator: Sona Stepanyan

ԼՐԱՀՈՍ ԼՐԱՀՈՍ

Scan News-ը՝ նոր կայքով՝ նոր ձևավորմամբ
23:59 31 Դեկ 2018
Դիտումներ 3537
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 31-ն է
09:00 31 Դեկ 2018
Դիտումներ 3385
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 30-ն է
09:00 30 Դեկ 2018
Դիտումներ 3287
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Մրայա Քերի․ Հերոս
15:00 29 Դեկ 2018
Դիտումներ 6477
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է
09:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3161
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 29-ն է
08:00 29 Դեկ 2018
Դիտումներ 3298
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 28
19:15 28 Դեկ 2018
Դիտումներ 3470
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Ճանապարհները Հայաստանում
08:45 28 Դեկ 2018
Դիտումներ 3453
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Այսօր դեկտեմբերի 28-ն է
08:00 28 Դեկ 2018
Դիտումներ 3198
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ
Օրվա մամուլի ընտրանի. դեկտեմբերի 27
19:15 27 Դեկ 2018
Դիտումներ 1583
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ