Խոսքեր, որոնք կօգնեն դժվար պահերին առաջ շարժվել

Դասեր 12.01.2019   21:30   812
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ մարդուն այնքան էլ շատ բան պետք չէ՝ միայն ճիշտ ժամանակին ասված խոսքը։

Դա կարող է լինել մոլորակի ամենաիմաստուն մարդկանցից մեկի, ամենահաջող գործարարի կամ նշանավոր գրողի խոսքը։ Բայց ամեն խոսքի հետևում հաջողությունների ու պարտությունների մի ամբողջ պատմություն է, և հենց այդ խոսքերը կարող են փոխել կյանքը։

Ահա հայտնի մարդկանց իմաստուն մտքերը, որոնք կարող են օգնության հասնել, երբ ուժ է անհրաժեշտ։

«Ժամանակին ես ասում էի՝ հուսով եմ՝ ամեն ինչ կփոխվի։ Հետո հասկացա, որ ամեն ինչ փոխվելու միայն մի եղանակ կա՝ պետք է ինքս փոխվեմ»։

Ջիմ Ռոն

«Անհաջողությունը նորից սկսելու հնարավորությունն է, միայն թե՝ ավելի խելացի սկսելու»։

Հենրի Ֆորդ

«Եթե խնդիրը կարելի է լուծել, ապա չարժե անհանգստանալ նրա համար։ Եթե խնդիրն անլուծելի է, ապա նրա համար անհանգստանալն անիմաստ է»։

Դալայ Լամա

«Նույնիսկ եթե շատ տաղանդավոր եք ու մեծ ջանքեր եք գործադրում, որոշ արդյունքների հասնելու համար ժամանակ է պետք։ Դուք մեկ ամսից երեխա չեք ստանա, նույնիսկ եթե 9 կնոջ միաժամանակ հղիացնեք»։

Ուորեն Բաֆեթ

«Կյանքում մեկ անգամ հաջողությունը բախում է յուրաքանչյուրի դուռը, բայց այդ պահին մարդը սովորաբար նստած է մոտակա գարեջրատանը ու դռան ոչ մի թակոց չի լսում»։

Մարկ Տվեն

«Մեր ամենամեծ թերությունն այն է, որ շատ արագ ենք ձեռքերը վայր դնում։ Հաջողության հասնելու ամենաճիշտ ճանապարհը ևս մեկ անգամ փորձելն է»։

Թոմաս Էդիսոն

«Ես ինքս սերուցքով մորի եմ սիրում, բայց ձուկը չգիտես ինչու որդ է նախընտրում։ Ահա թե ինչու, երբ ես ձկնորսության եմ գնում, չեմ մտածում, թե ինչ եմ սիրում ես, այլ այն, թե ինչ է սիրում ձուկը»։

Դեյլ Քարնեգի

«Առավոտյան արթնանալիս հարցրու ինքդ քեզ՝ ի՞նչ պետք է անեմ, իսկ երեկոյան քնելուց առաջ՝ ի՞նչ եմ ես արել»։

Պյութագորաս

«Աղքատ, անհաջողակ, դժբախտ ու հիվանդ է նա, ով հաճախ է օգտագործում «վաղը» բառը»։

Ռոբերտ Կիյոսակի

«Ծերունիները երիտասարդներին միշտ խորհուրդ են տալիս խնայել գումարը։ Դա վատ խորհուրդ է։ Մի կուտակեք գումարը։ Այն ներդրեք ձեզ վրա։ Ես երբեք մինչև քառասուն տարեկանը ոչ մի դոլար չեմ խնայել»։

Հենրի Ֆորդ

«Ես ուզում եմ դա, ուրեմն դա կլինի»։

Հենրի Ֆորդ

«Ես պարտություն չեմ կրել։ Պարզապես 10 հազար եղանակ եմ գտել, որոնք չեն աշխատում»։

Թոմաս Էդիսոն

«Բարդ գործ է կուտակել հեշտ փողերը, որոնք չեք աշխատել, երբ պետք է անեիք դա»։

Ջոն Մաքսվել

«Դասը, որ ես քաղել եմ ու որին հետևում եմ կյանքում այն է, որ պետք է փորձել, նորից փորձել և էլի փորձել, բայց երբեք չհանձնվել»։

Ռիչարդ Բրենսոն

«Եթե ուզում ես ունենալ այն, ինչ երբեք չես ունեցել, ստիպված պետք է լինես անել այն, ինչ երբեք չես արել»։

Կոկո Շանել


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Ջոն Մաքսվել, Մարկ Տվեն, Դեյլ Քարնեգի, Պյութագորաս, Հենրի Ֆորդ, Թոմաս Էդիսոն, Ռիչարդ Բրենսոն, Դալայ Լամա, Կոկո Շանել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 1
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon