Խինես Մելենդեսի՝ Հայաստան գալու դրդապատճառները

Սպորտ 12.02.2019   16:03   128
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի նախաձեռնությամբ՝ այսօր կայացած ասուլիսից առաջ լրագրողներին բաժանվեցին հատուկ թերթիկներ, որոնց վրա իսպանացին ներկայացրել էր Հայաստան գալու իր դրդապատճառները և իր ծրագրերի բովանդակությունը.

«Չնայած նրան, որ ինձ ճանաչում են, կարծում եմ՝ լավ կլիներ, այդուհանդերձ,  ևս մեկ անգամ նշել, թե ինչի համար եմ աշխատում ՀՖՖ-ում: Սիրում եմ մարտահրավերներ, այդ իսկ պատճառով էլ լքեցի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Ցանկանում եմ կարիերայիս վերջում նոր մարտահրավերի հանդիպել մի երկրում, որտեղ սիրում են ֆուտբոլը,  որտեղ կիրքն այդ մարզաձևի նկատմամբ ամեն ինչից վեր է:

Ես գիտեմ հայկական ֆուտբոլը, քանի որ այստեղ ունեմ ծանոթներ և ընկերներ: Սեմինարների ընթացքում հիանալի փոխհարաբերություններ եմ ունեցել Հայաստանի ներկայացուցիչների հետ: Քաջատեղյակ եմ այն ամենին, ինչ տեղի է ունեցել երկրում: Եկել եմ Հայաստան, քանի որ մարդիկ, որոնց հետ բանակցում էի, կարողացան համոզել ինձ իրենց մարդկային որակներով և մեծ ցանկությամբ՝ միտված երկրում ֆուտբոլի զարգացմանը: Դրա համար էլ այսօր այստեղ եմ: Անցյալն ինձ համար կարևոր չէ, մտածում եմ միայն ապագայի մասին:

Պատրաստվում եմ Հայաստանում կյանքի կոչել այն նախագիծը, որն իրագործել ենք Իսպանիայում: Եվ դա իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է բոլորի հետ համագործակցությունը: Օրինակ, մեզ հարկավոր է սերտ համագործակցություն ապահովել ՀՖՖ-ի և ակումբների միջև: Մենք կօգնենք միմյանց՝ այդ եղանակով աշխատելով: Մտադիր ենք կատարելագործել ֆուտբոլիստներին, կրթական համակարգերը և, բնականաբար, բոլորիդ, քանի որ դուք սկզբունքային դերակատարում ունեք: Միասին ավելի ուժեղ կլինենք:

Մեր նախագիծը հիմնված է հետևյալ դրույթների վրա.

1.Կրթել և պատրաստել լավ մարզիչների

  • Նրանք սկզբունքային դեր ունեն ֆուտբոլիստի աճի համար
  • Ես կներմուծեմ մարզիչներին կրթելու իսպանական մոդելը, որի համատեքստում մենք կրթել ենք լավագույններին՝  Գվարդիոլային, Պոչետինոյին, Սոլարիին, Ռաուլին, Ռեդոնդոյին, Յերոյին, Կարանկային, Սելադեսին և շատ այլ մասնագետներին:
  • Լավ ֆուտբոլիստ կարող ես կրթել՝ ունենալով լավ մարզիչ:
  • Լավ մարզիչների շնորհիվ ֆուտբոլիստը օգտագործում է իր բնատուր տաղանդը և անմիջապես կատարելագործվում է:
  • Երեխաները պետք է լավագույն ուսուցիչների հետ աշխատեն
  • Ես կսկսեմ ՈՒԵՖԱ-ի C կարգի մարզչական արտոնագրից և կավարտեմ գործընթացը PRO կարգի արտոնագրի դասընթացով:
  • C կարգի արտոնագրից հետո կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի B կարգի արտոնագրման գործընթացը:

 2.Բոլորի համար միևնույն խաղային մոդելի ներմուծում

  • Բոլոր տարիքային խմբերի հավաքականները պետք է նույն խաղաոճը դավանեն:
  • Աշխատելով այսկերպ՝ նրանք կկատարելագործվեն մանկական տարիքից մինչև ազգային հավաքական:
  • Անհրաժեշտ է գործածել անհատական տաղանդը թիմային շահերի համատեքստում:
  • Պետք է օգնել ակումբներին ունենալ տեխնիկական տնօրեններ՝ ազգային մոդել ստեղծելու համար:
  • Կօգնենք բոլոր նրանց, ովքեր կցանկանան աշխատել մեր մեթոդով:

 3.Անհրաժեշտ է փոխել մրցումների կարգը

  • Պետք է համապատասխանեցնել մրցումները երեխաների տարիքին և երեխաների աճման տարիքներին:
  • Նպաստել խաղացողի առաջընթացին՝ ընտրելով նրա աշխատանքի համար լավագույն տարիքային խումբը:

 4.Կրթել այն մարդկանց, որոնք կշարունակեն աշխատանքը իմ՝ Հայաստանից հեռանալուց հետո 

Կկրթեմ մարդկանց (Մարզիչների, տեխնիկական տնօրենների, մարզական տնօրենների, մարզական բժիշկների և ֆուտբոլի հետ կապ ունեցող այլ մասնագետների), որոնք հավատում են նախագծին: Նրանք կշարունակեն աշխատանքը, երբ կհեռանամ Հայաստանից:

5.Ենթակառուցվածքների կատարելագործում

Գիտեմ և կարևորում եմ ՀՖՖ-ի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների կատարելագործման մեծ ջանքերը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Խինես Մելենդես

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon