Ճապոնացի տղամարդիկ նույնպես ըմբոստացել են Սուրբ Վալինտինի օրվա տոնակատարության դեմ

Աշխարհ 13.02.2019   21:00   62
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում բողոքի երթ է անցկացվել Սուրբ Վալինտինի օրվա տոնակատարության դեմ: Ինչպես հաեյտնել է Sora News 24 տեղեկատվական պորտալը, միջոցառման կազմակերպիչը «Աչքի չընկնող տղամարդկանց հեղափոխական դաշինք» միավորումն է: Տղամարդիկ երթով անցել են քաղաքի փողոցներով: Կազմակերպության ղեկավար Տակայուկի Ակիմոտոն հայտարարել է, որ սա միավորման թվով արդեն 12-րդ ակցիան է բոլոր սիրահարների տոնի դեմ: Երթի գլխավոր նպատակը նա համարել է «ռոմանտիկ կապիտալիզմի վերացումը»: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Կորչի՛ Սուրբ Վալենտինի օրը» և «Մի՛ մասնակցեք հրուշակագործների դավադրությանը» կարգախոսները: Ակիմոտոն նաև կոչ է արել «տղամարդու մասին չդատել այն բանով, թե որքան շոկոլադ են նվիրել նրան» և «դադարել ծիծաղել աչքի չընկնող մարդկանց վրա»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է The Guardian-ը, ճապոնացի կանայք սկսել են հրաժարվել Սուրբ Վալենտինի օրը տղամարդ-գործընկերներին շոկոլադ նվիրելու ավանդույթից: Շատերն ստիպված են լինում այդ նվերների վրա հազարավոր իեններ ծախսել կշտամբանքներից ու վիրավորանքներից խուսափելու համար: Ճապոնիայում նման պրակտիկան կոչվում է giri choco կամ «պարտադիր շոկոլադ»: Ենթադրվում է, որ տղամարդիկ պետք է պատասխանեն մարտի 14-ին՝ Սպիտակ օրը՝ իրադարձություն, որը կոնֆետ արտադրողները մտահղացել են վաճառքները մեծացնելու համար:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ճապոնացի կանանց 60 տոկոսն այս տարի փետրվարի 14-ին շոկոլադ կգնի իր համար, ավելի քան 56 տոկոսը պատրաստվում է այն նվիրել ընտանիքի անդամներին, 35 տոկոսը՝ զուգընկերներին: Նույնքանն էլ որոշել են ուրախացնել աշխատանքային գործընկերներին: Ինչպես նշում է հրատարակությունը, բազմաթիվ ճապոնուհիների համար ավանդույթն ուժից վեր է դառնում: Առանձին ընկերություններ այժմ արգելում են այդօրինակ նվերները: «Նախքան արգելքը մենք ստիպված էինք անհանգստանալ ու որոշել, թե ինչպես և որքան տեղին կլինի ծախսել շոկոլադի վրա, ում նվիրել այն, իսկ ում՝ ոչ, ուստի լավ է, որ մենք այլևս չունենք այդ հարկադրական մշակույթը»,- պատմել է ճապոնական ընկերություններից մեկի աշխատակցուհին:


 Լուսանկարներ


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon