Տրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Պատահարներ 14.03.2019   16:37   48
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները ստացված տվյալներն իրացնելիս պարզել են, որ փետրվարի 22-ին, ժամը 18.10-ին, «ԿԻԱ Օպտիմա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն.Տիգրանյան և Ն.Զարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացու և նրան պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 12-ին, ժամը 23.00-ին, Երևանի Հր.Քոչարի և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 45-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 02.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա. Խաչատրյան փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 17.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հր. Քոչարի փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 00.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վիլնյուսի փողոցում բախվել է էլեկտրասյանն ու շրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Նիսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Սարդարապատ-Արաքս ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել հողատարածքում. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 13-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «ԿԻԱ» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 12-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում պարզվել է, որ գողության համար ձերբակալված 35-ամյա քաղաքացու մարմնի զննության ժամանակ հայտնաբերել են վնասավծքներ:
Քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է մարտի 10-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելի մասից դուրս գալու և ճամփեզրի քարերին բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՃՏՊ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon