Տուրիստական հոսքերի աճն աշխարհում 2018 թվականին կազմել է 1,4 մլրդ ուղևորություն

Աշխարհ 14.03.2019   20:00   45
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գլոբալ տուրիզմի աճն ամբողջ աշխարհում 2018 թվականին կազմել Է 1,4 մլրդ ուղևորություն, ինչը 5 տոկոսով ավելի Է նախորդ տարվա համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հարյուր երկրում զբոսաշրջության զարգացումն ուսումնասիրող Euromonitor International ընկերության առաջատար վերլուծաբան Մարիա Միլոշևիչը:

«2018 թվականն ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ գլոբալ տուրիզմի աճ Է արձանագրել 5 տոկոսով, դա 1,4 մլրդ ուղևորություն Է»,- ասել Է նա՝ հանդես գալով «Տուրիստական ճյուղի զարգացման թրենդները. Travel Trends» խորհրդաժողովում, որն անցկացվել Է MITT 2019 միջազգային տուրիստական ցուցահանդեսի շրջանակում: Միլոշևիչը նշել Է, որ 2018 թվականին ամենազարգացող տարածաշրջանը դարձել Է Ասիան, որն 8 տոկոս աճ Է արձանագրել 2017 թվականի համեմատությամբ: Ընդ որում՝ հիմնական դրայվերը Չինաստանն Է, որն արտագնա տուրիստական հոսքն ավելացրել Է 12 տոկոսով:

«Ռուսաստանում երկու տարվա անկումից հետո տուրիստական հոսքն առաջին անգամ աճել Է 2 տոկոսով: Հետաքրքիր Է, որ գլոբալ բոլոր ուղևորությունների 50 տոկոսը կատարվում Է Եվրոպայի երկրներ»,- ճշտել Է փորձագետը: «Աշխարհում զբոսաշրջության վրա կատարվող ծախսերն ավելացել են 11 տոկոսով: Լավ նորությունն այն Է, որ զբոսաշրջությունը գերակա Է դարձել սպառողների համար: Եթե առաջ ճանապարհորդությունները համարվում Էին ճոխություն, ապա այժմ դրանք դառնում են անհրաժեշտություն»,- հայտնել Է Միլոշևիչը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon