Սալար դե Ույունի աղուտը Բոլիվիայում

Art News 12.02.2019   21:30   80
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բոլիվիայում է գտնվում աշխարհի ամենամեծ աղի հարթավայրը՝ Սալար դե Ույունին։ Նրա տարածքը զբաղեցնում է մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր։ Տարվա մեծ մասը աղի հարթավայրը չորացած է, նրա մակերեսը ծածկում է աղի բյուրեղների շերտը, որոնք շատ գեղեցիկ ու համակարգված լանդշաֆտներ են ստեղծում։ Ամեն ինչ փոխվում է, երբ անապատում անձրևների սեզոնն է գալիս։ Հսկա աղի լճի մակերեսին ջրի բարակ շերտ է գոյանում, որն այն իդեալական մաքուր հայելու է վերածում։

Աղի լճի ու հորիզոնի միջև սահմանն այդ շրջանում համարյա անտեսանելի է։ Անապատացած հարթավայրում գտնվելուց կարող եք ամբողջովին կորցնել իրականության զգացումը։ Գիտնականների վարկածով՝ Սալար դե Ույունի աղի հարթավայրը ձևավորվել է ավելի քան 10 միլիոն տարի առաջ, երբ օվկիանոսը սկսել է հեռանալ ցամաքից։

Առաջին հայացքից անկենդան թվացող աղի լիճը շատ գաղտնիքներ է թաքցնում։

Այսպես՝ արդեն հարյուր տարի է՝ այն վարդագույն ֆլամինգոների սիրելի վայրն է և մի քանի տասնամյակ է՝ լճից աղ են հանում, որն օգտագործում են արտադրական ու շինարարական նպատակներով։

Հարթավայրից որոշակի հեռավորության վրա զբոսաշրջիկների համար հյուրանոցներ են կառուցել, որոնց համար որպես շինանյութ են ծառայել աղի աղյուսները։ Այս հյուրանոցներում գիշերելն իսկական անմոռանալի միջոցառում կարող է դառնալ։ Դրանց ներսում հատուկ միկրոկլիմա է, որը նպաստում է շնչառական համակարգի հիվանդությունների բուժմանն ու իմունային համակարգի ամրապնդմանը։ Սալար դե Ույունիի շրջակայքի ամենաառաջին հյուրանոցը այցելուներին ընդունել է 1995 թվականին, և այդ ժամանակվանից սկսած բնական այս հուշակոթողը ակտիվ ու անսովոր հանգստի սիրահարների ընտրյալ վայրերից մեկն է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon