Փաշինյան․ «Ժամանակները փոխվել են»

Իրադարձային 15.03.2019   11:21   55
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն իր ելույթում  ընդգծել է, որ սպառողը պետք է վստահ լինի, թե իր գնած ապրանքը համապատասխանում է ներկայացված քանակին ու որակին:  

«Չպետք է մոռանալ՝ անցած տարիներին վիճակը ինչպես է եղել, երբ երկիրը ստացավ անկախություն, հանրային առևտրի համակարգը փոխվեց և այդ ամենը սկսել է սեղանիկներից, կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալ տեղի է էր ունենում բառացիորեն մայթերին, և դա այն ցնցումների հետևանքներն էին, որ մեր երկիրը և ոչ միայն մեր երկիրը վերապրեց: Կարծում եմ՝ ժամանակները փոխվել են, և այս իրավիճակին մենք պետք է ցուցաբերենք այլ մոտեցում»,- նշել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնություն է պետության համար: «Եվ չպետք է այս գործընթացները զուգահեռենք սոցիալական պաշտպանության խնդրի հետ: Այդ թեման շատ է շահարկվում, եթե մենք մայթերին մսի առևտուրը հանդուրժենք, որովհետև սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք ընդունում ենք, որ մեր երկիրը ցածր ստանդարտների երկիր է»,- ասաց նա և նշեց, որ եթե մենք տեսնում ենք՝ միսը մայթին վաճառում են և չենք կանխում, որովհետև նա սոցիալական խնդիր է լուծում, ուրեմն այդ ստանդարտի սոցապահովություն ենք պատկերացնում, ինչը, ըստ նրա, այսօր հարիր չէ մեր երկիրն:

Վարչապետը նշեց, որ սպառողների և նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների, բիզնես միջավայրի հետ հարաբերությունները պետք է հենված լինեն վստահության վրա:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         սպառողների շահեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon