Փաշինյան. «Արցախի ժողովուրդը պետք է մասնակցի սեփական ճակատագրի որոշմանը»

Քաղաքական 12.02.2019   14:44   105
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի ժողովուրդը պետք է գործուն մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշման գործին, քանի որ Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը բանակցություններին այս ամիսներին եղել է հայկական կողմի կարեւոր մոտեցումներից մեկը։

Այս մասին իր ելույթում, ներկայացնելով կառավարության  ծրագիրը, այսօր Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Բաքվի դիրքորոշմանը՝ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական ղեկավարությունն ինչպես առաջ, այնպես էլ հիմա բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության հայտարարություններին արձագանքում է հետեւյալ կերպ. եթե հայկական կողմը բանակցություններին ներգրավի ԼՂՀ-ն, ապա Բաքուն, իր հերթին, կպնդի, որ դրանց մասնակցի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը։ 

«Իրականում Ադրբեջանի այս դիրքորոշումը կարիք ունի լրջագույն պարզաբանումների։ Բանն այն է, որ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքն այս ամբողջ ընթացքում մասնակցել է բանակցություններին։ Ինչպե՞ս։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այս ամբողջ ընթացքում Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, նրանք Ադրբեջանի քաղաքացիներն են, հետեւաբար՝ Ադրբեջանի նախագահն ընտրվել է այդ թվում նաեւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կողմից»,- ասել է Փաշինյանը։

Այսպիսով, Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը եւ խորհրդարանն ունեն մանդատ, որպեսզի բանակցություններ վարեն այդ քաղաքացիների անունից։ Ընդ որում՝ նա նշել է, որ Բաքվի դիրքորոշումը «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասնակցության վերաբերյալ՝ բանակցություններում մի շարք հարցեր է առաջացնում։ «Մասնավորապես, արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները լիազորված չեն ներկայացնելու ամբողջ ադրբեջանական պետությունը բանակցություններում։

Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց երկրի ղեկավարությունն իրավասու չէ ներկայացնել բանակցություններում, ուրեմն հարց է ծագում՝ իրավասո՞ւ է արդյոք ղեկավարությունը ներկայացնել մնացած փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Եթե ոչ, ապա այդ ի՞նչ մանդատով է Ադրբեջանի կառավարությունն առհասարակ մասնակցում բանակցություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, որ տեսնում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացում ներգրավելու կոնկրետ ձեւերն ու մեթոդները։ Այդ մեթոդները եւ ձեւերը, ըստ նրա, կքննարկվեն Հայաստանի միջազգային գործընկերների հետ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արցախ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon