Մեղադրանք է առաջադրվել

Օրենքի ուժով 15.03.2019   13:17   49
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1987թ., նախապես տեղեկանալով Երևան քաղաքի 23-ամյա բնակչի  կողմից վարձավճարով շինարարական գործիքներ տրամադրելու մասին, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցում հանդիպել է վերջինիս հետ և ներկայանալով մեկ այլ անունով, 23-ամյա երիտասարդի վստահությունը չարաշահելու եղանակով՝ վարձավճարով ժամանակավորապես օգտագործելու պայմանով նրանից վերցրել է 3 հատ շինարարական գործիք և տիրացել դրանց՝ պատճառելով ընդհանուր 530.000 ՀՀ դրամի գույքային վնաս: 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դատարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon