Մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հանձնվել

Իրադարձային 14.03.2019   11:46   60
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հանցագործությունների կանխման ու խափանման միջոցառումների շրջանակներում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանք են իրականացնում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մարտի 13-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների, համայնքային ոստիկանների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքի շնորհիվ մի կին կամավոր հանձնեց մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք։

Ըստ նրա՝ 7․62 մմ տրամաչափի 7 ինքնաձիգերը, «ՏՕԶ» և «Մոսին» տեսակի հրացանները, գնդացիրները, պայթուցիչներով 42 նռնակները, նռնականետը, մի քանի հարյուր տարբեր տրամաչափի փամփուշտները գտել է Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի տներից մեկի խորդանոցում։

Տունը պատկանել է Արցախյան ազատամարտին մասնակցած եղբորը, որը մահացել է 2014 թվականին։ 
Զենք-զինամթերքը փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ 
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ 
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         զենք-զինամթերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon