Մակեդոնիան պաշտոնապես վերանվանվեց

Աշխարհ 13.02.2019   09:12   59
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես վերանվանվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Այդ մասին Twitter-ի իրենց էջերում գրել են Հունաստանի արտգործնախարարի տեղակալ Յորգոս Կատրունգալոսը և Մակեդոնիայի արտգործնախարար Նիկոլա Դիմիտրովը։

Դիմիտրովն էլ նշել է, որ երկրի անվանափոխությունը կարող է դառնալ Հունաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկարատև բարեկամության սկիզբ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վերանվանման հիմնական պատճառը այն էր, որ Հունաստանը մշտապես խոչընդոտել է Մակեդոնիայի անդամակցությանը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, քանի որ իր շրջաններից մեկը ևս կոչվում է Մակեդոնիա։ Հունաստանաը պահանջում էր երկրի անվան փոփոխություն:
Նախորդ տարի Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի անվան փոփոխության վերաբերյալ: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մակեդոնիա

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon