Լեոնիդ Ենգիբարյան. Տխուր աչքերով ծաղրածուն (տեսանյութ)

Մարդիկ 15.03.2019   09:30   50
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մարտի 15-ը կրկեսի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է: Ներկայացնում Ենգիբարյանի մի քանի ստեղծագործություն: 

Դու, ես ու իմ տխրությունը

Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։

Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․
Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։

Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։

Չէ ու հա

Ես անդունդի եզրին եմ՝ «Ոչ»-ի ու «Այո»-ի արանքում։ Քո Ոչ-ից ես իմ Այո-ին եմ հասնում ցանկությունից, ամաչկոտությունից ու սիրուց հյուսված պարանով։ Այն ցնցվում է, ճոճվում, ու ինձ վրա կախված է Միայնությունը և Այո-ն, որ այնքան գրավիչ ու մոտ էր թվում, հիմա անհասանելի է։

Բայց ես քայլում եմ, Հպարտությունը պահում է հավասարակշռությունս։
Նաև հին ու բարի Հույսի վալսը, որ հնչում է բարդ համարների կատարման ժամանակ, ինձ ուժ է տալիս։

Ես գալիս եմ․ փորձելով չնայել ներքև, ու չմտածել, որ հանկարծ, մինչ ես գալիս եմ դեպի քո Հա-ն ինչ-որ մեկը արդեն հասել է քեզ, օգտագործելով Բարեկեցության աստիճանը։

Ինձ գնալով ավելի ու ավելի բարդ է․ ճոճում է հուսահատության քամին, ու երբ այդ ճոճքը անտանելի է դառնում, դու անսպասելի գալիս ես ինձ ընդառաջ։

Ես գցում եմ ծանր ձողը, դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում, կամ էլ թռչում ենք՝ ինչ տարբերություն, պայծառ աստղերից մեկի վրա, որ օսոստոսյան գիշներների անսահմանությունում սպասում են մեզ վառված։

- Սիրելիս, - ասում ես շոյելով մազերս, - ինչպե՞ս կարելի էր այդպես ռիսկի դիմել։ Դու կարող էիր սայթաքել սարսափելի Միայնության մեջ։ Հիմարիկ, ինչի՞ համար էր այդ ամենը։

- Բայց դու ինքդ սկզբում ասացիր Չէ, ու ես ստիպված եղա ռիսկի դիմել։

- Մի՞թե ասել եմ, - զարմացար դու, - ինչ-որ չեմ հիշում։

Մի՛ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։

Իհարկե, մեկ ուրիշին կարելի և նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․

Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։

Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ...

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Լեոնիդ Ենգիբարյան, մարտի 15


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon