Կյանքի 18 կանոն Դալայ Լամայից

Դասեր 04.02.2019   06:45   248
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Կառլովի համալսարանի արվեստի և փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Դալայ Լաման ասել է. «Մենք յոթ միլիարդ մարդկային էակներ ենք։ Մենք ունենք մեկ ընդհանուր տուն, բայց կապույտ թռչունը մեկն է։ Եթե յոթ միլիարդ մարդուց յուրաքանչյուրը խնդրի Երջանիկ կյանք ու դժվարությունների հաղթահարում, բոլոր մարդիկ երջանիկ կլինեն։ Բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները»։

Դալայ լամայի 18 կանոնները.

1. Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ։ Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի։

2. Երբ պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը։ Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ։ Մի վախեցեք պարտվելուց և անհաջողության մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ։

3. Հետևեք 3 հավերժ կանոններին.

  • հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն,
  • հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,
  • մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, մեզ և մեր սխալներն ուղղելու համար պետք է նախ ընդունենք դրանք։

4. Հիշեք, միշտ չէ. որ այն, ինչ ուզում եք, ձեզ պետք է. երբեմն մեր ենթագիտակցության և գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում։ Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում է մեր գիտակցությունը՝ չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում։ Պետք է սովորել լսել ներքին ձայնը։

5. Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք՝ ինչպես դրանք ճիշտ խախտել։

6. Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը։

7. Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար։

8. Երբեմն պետք է լսել ձեր ներքին ձայնին միայնության մեջ։

9. Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները։

10. Հիշեք, որ երբեմն լռությունը ամենալավ պատասխանն է։

11. Ապրեք կյանքն արժանապատվորեն, որպեսզի ծերության ժամանակ ինչ-որ լավ բան ունենաք հիշելու։

12. Սիրելի միջավայրը ձեր կյանքի հիմքն է։

13. Վեճի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, անցյալի մասին մի հիշեք. հենց վեճի ժամանակ է մեր գիտակցությունը մթագնում. երբ մենք բարկացած ենք, կորցնում ենք մեզ և չենք կարողանում կառավարել մեր մտքերը։ Մենք հենց այդ պահին ենք խոցելի։ Փորձենք կառավարել մեզ՝ չվիրավորենք դիմացինին. գտնենք մեր սխալը և հանգիստ բացատրենք նրա սխալը։ Հիշելով անցյալը՝ մենք մեր դիմացինին դարձնում ենք ավելի ուժեղ, վիրավորելով նրան՝ վիրավորում ենք մեզ։

14. Կիսվեք ձեր գիտելիքներով։ Դա անմահության միակ ձևն է։

15. Եղեք քնքուշ Երկիր մոլորակի նկատմամբ, սիրեք Նրան և Նա կսիրի ձեզ՝ մարդկությունը զարգանալով հեռացել է մայր բնությունից։ Մենք հատում ենք ծառերը տուն կառուցելու համար, ճանապարհաշինության համար ոչնչացնում ենք կանաչ տարածքներն ու ժայռերը, սպանում ենք կենդանիներին և չենք գիտակցում, որ հենց մեզ ենք վնասում։ Չէ՞ որ մենք էլ ենք բնության մի մասնիկը։

16. Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել։ Այդպես դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում եք նոր մարդկանց հետ։

17. Հիշեք, լավ հարաբերություններն այն են. որտեղ յուրաքանչյուր երկրորդ կեսը, ում հետ էլ որ նա լինի, միշտ ձեր մասին է մտածում։

18. Երբմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք. որպեսզի հետո ստանաք այն։ Մենք երբեմն այնքան ենք տարված լինում մեր երազանքներով, որ չենք նկատում մեր առջև բացված ճանապարհը, որը գուցե տանում է դեպի մեր երազանքը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դալայ Լամա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon