Kiss-ի կիթառահարի նմանակի մազերը բոցավառվել են հենց բեմի վրա

Muzic 13.02.2019   21:15   56
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այն ամենը, ինչ դուք ցանկանում էիք իմանալ դիմացկունության և անխռովության մասին, բայց վախենում էիք հարցնել, ցուցադրել է այս երիտասարդը: Kiss-ի կիթառահար և վոկալիստ Պոլ Սթենլիի նմանակը ոչ միայն ինքն է «վառել», այլև հասցրել է ինքն էլ բոցավառվել, տեղեկացնում Life-ը:

Քավեր-խմբի համերգի ժամանակ, որը Kiss-ի երգերն էր կատարում ԱՄՆ-ի Այովայի նահանգում, իսկական դժոխային շոգ էր:

Առանձնապես տպավորիչ պահերից մեկում փայլատակել է ոչ միայն հրավառությունը, այլև բոցավառվել են կիթառահար Բոբի Ջենսենի մազերը:

Ճիշտ է, երիտասարդին դա ամենևին չի վախեցրել և չի շփոթեցրել. նա անվրդով շարունակել է ծանր ռոք նվագել: Եվ մինչ տեխնիկական անձնակազմը վազում էր մարելու այրվող գանգուրները, զարմացած հանդիսատեսները հեռախոսներով նկարահանում էին միջադեպը:

Երաժիշտն ինքը հետո պատմել է, թե իսկույն հասկացել է, որ այրվում է, բայց իրեն դա քիչ էր անհանգստացնում, գրում է Ultimate Classic Rock-ը:

Կիթառահարը վստահ էր, որ կհասցնեն մարել կրակը: «Ես անմիջապես հասկացա, որ մազերս վառվում են: Եվ դա կեղծամ չէր, այլ իմ մազերն էին: «…» Ես չէի անհանգստանում, զվարճալի էր»,- ասել է նա: Քավեր-խումբը, որում նվագում է Բոբի Ջենսենը, գոյություն ունի արդեն 20 տարի և կատարում է ոչ միայն Kiss-ի երգերը: Նրանց երգացանկում են նաև Queen-ի, Aerosmith-ի, Van Halen-ի ստեղծագործությունները:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հիմար լուրեր

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon