Կարի մեքենաների թանգարանը

Art News 14.03.2019   22:00   56
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Անգլիական Բելեմ քաղաքում է գտնվում կարի մեքենաներին նվիրված թանգարանը։ Այս թանգարանը "Wimbledon Sewing Machine Company” ընկերության մասն է ու ներկայացնում է կարի մեքենաների հարյուրամյա էվոլյուցիայի արխիվը։

Կարի մեքենան անգլիական հայտնագործություն չէ։ Այն ամերիկական է։ 1845 թվականին Էլիաս Հոուն մաքոքային կարով մեքենայի արտոնագիր է ստանում, իսկ 5 տարի անց Իսահակ Զինգերը կոնստրուկտիվ թերություններից զուրկ մոդել է ստեղծում, որն էլ մեծ հարստություն է բերում նրան։ 20-րդ դարի սկզբին կարի մեքենաների արտադրության ընկերություններ են ստեղծվում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ու մյուս զարգացած երկրներում։ Եվ դա բնական է՝ մեքենաների արտադրությունը բարձր արտադրական մշակույթ, որակյալ նյութեր ու հստակ մշակում էր պահանջում։

Այդ դարաշրջանի կարի մեքենաները հաճախ դիտվում էին որպես արվեստի գործեր։ Դրանք լաքապատում էին, զարդարվում գունավոր մետաղներով։ Թանգարանի ցուցանմուշների մեջ, օրինակ, կա կարի մեքենա, որը Վիկտորյա թագուհին օժիտ է տվել իր մեծ աղջկան։

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 19-20-րդ դարերի 700 տեսակի կարի մեքենաներ, որոնց թվում է նաև առաջին "Singer” մեքենան։ Վերջինս պատրաստվել է Ամերիկայում ու Մեծ Բրիտանիա է ուղարկվել 1851 թվականի Մեծ ցուցահանդեսի համար։

Թանգարանի ցուցանմուշներից շատերը հազվագյուտ իրեր են։ Այստեղ կան Վիկտորյան դարաշրջանի ար-դեկո ոճի մեքենաներ, կարի մեքենա, որը պատկանել է Չարլի Չապլինին, հայտնի զիգերովյան մեքենաները, որոնք երկար ժամանակ հուսալիության խորհրդանիշ են եղել։

Թանգարանում չեն թաքցնում, որ կարի մեքենաներից շատերի ջրի գնով են գնել, բայց դրանք բոլորը հիանալի վիճակում են։

Թանգարանը բաց է ամսվա մեջ մեկ օր՝ ամսվա առաջին շաբաթ օրը։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Լուսանկարներ


 Պիտակներ
         անսովոր թանգարաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon