Կառավարության ծրագրի ՀՅԴ գնահատականը

Քաղաքական 13.02.2019   13:42   70
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աայսօրվա ասուլիսինբ ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանն՝ անդրադառնալով Կառավարության ծրագրի նախագծին, ընդգծել է, որ Դաշնակցությունը փաստաթղթի վերաբերյալ արդեն հրապարակել է իր մասնագիտական ու քաղաքական գնահատականը։
«Այստեղ երկու  հիմնական բաժին է՝ ընդհանուր գնահատականներ և մասնագիտական կամ ոլորտային գնահատումներ: Մեր ոլորտային հանձնաժողովների ներկայացուցիչները պատրաստ են և՛ հարցուպատասխանի, և՛ բանավեճերի, այդ թվում՝ իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ՝ խորքային քննարկելու համար մեր տեսակետները, քննադատությունները, առաջարկությունները՝  ապահովելով անհրաժեշտ հրապարակայնություն»,-նշել է Մինասյանը:
Նա ընդգծել է, որ ՀՅԴ-ն կարևոր խնդիր է  համարել կառավարության կազմավորման սահմանադրականության հարցը:
«Ներկայիս կառավարությունը բոլոր մակարդակներում, ցավոք, օրենքի, սահմանադրականության և իրավունքի հետ խնդիր ունի. հաճախ չեն ծանոթանում օրենքի կամ Սահմանադրության համապատասխան դրույթին, կամ պատշաճ ձևով չեն ներկայացնում իրավական վերլուծություն, և մենք տեսնում ենք տարակերպ մեկնաբանություն, հակասող մոտեցումներ, ավելին` սահմանադրական նորմերի անտեսում: Մասնավորապես` Սահմանադրության 150-րդ հոդվածի և կառավարության գործունեության մասին 3-րդ հոդվածի համաձայն` վարչապետը նշանակումից հետո` 5-օրյա ժամկետում, պետք է ներկայացնի կառավարության անդամների և թեկնածուների մասով իր առաջարկությունը ՀՀ նախագահին:

Որևէ օրենքի նորմ չի սահմանում բացառություն, երբ  կարող է մեկ մարդու մասին ներկայացնել, այն վերաբերում է բոլորին, այլ բան է, որ օրենքը և Սահմանադրությունը  նախատեսում են ՀՀ նախագահի լիազորությունները նշանակման ընթացքում, երբ նա կարող է 3 օրվա ընթացքում նշանակում չանել,  բայց այս դեպքում պարտավոր է ՍԴ ներկայացնել համապատասխան դիմում: Եթե նախագահը նշանակում չի անում, ապա իրավունքի ուժով է նշանակվում կառավարության անդամը, իսկ եթե ՍԴ-ն բավարարում է դիմումը, ապա առաջարկությունը հետ է գալիս վարչապետին, և նա ներկայացնում է նոր թեկնածու»,- նշել է նախկին նախարարը:
Ըստ նրա՝ կառավարության անդամների 2/3-ի կազմավորումը օրենքը նախատեսում է որպես պարտադիր պայման` իրավական 2 հետևանք առաջացնելու համար. առաջին՝ եթե 2/3-ը չնշանակվի 15 օրվա ընթացքում, ապա վարչապետը համարվում է հրաժարական տված, երկրորդ՝  եթե նշանակված է համարվում, ապա, այդ պահից սկսած, գործում է սահմանադրական այն  նորմը, որ 20 օրվա ընթացքում կառավարությունը պարտավոր է ԱԺ-ին ներկայացնել իր ծրագիրը:
«Սա փաստում է այն, որ իրավական համապատասխան խորհրդատվություն տրամադրող անձինք, ցավոք, անտեսել են այս կարևոր պայմանը, և այսօր, սահմանադրական առումով, ունենք թերի կառավարություն»,-ասել է Արծվիկ Մինասյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՅԴ

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon