«Ջազզվե» ընկերության հայտարարությունը

Իրադարձային 15.03.2019   09:59   253
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Ջազզվե» ընկերությունը հանդես եկել հայտարարությամբ, որում ասված է․

«Սիրելի երևանցիներ, այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Օպերայի տարածքում ցավալի իրողություն է, որը շտկելու ու իրադարձություններն իրենց ճիշտ հուն վերադարձնելու պատասխանատվությունը յուրաքանչյուրինս է։

Իրենց աշխատանքային առօրյա օրակարգը ոչ իրենց կամքով ցուցարարի ճակատագրի հետ փոխած մարդիկ քաշքշվեցին, գետնին տապալվեցին, ոմանք նաև վիրավորվեցին։

Ցավոք, տուժողներ եղան նաև ոստիկանական ուժերից, ու ինքնին այս փաստը գոնե մեզ հուշում է, որ պետք է կանգ առնել անհապաղ։

Ոչ մի բիզնես շահ ու ոչ մի քաղաքականություն մարդկային կյանք չարժե ու մենք դա հստակ գիտակցում ենք։

Կտրականապես դեմ լինելով ժողովրդի տարբեր հատվածներ իրար դեմ լարելու նոր ձևավորված ավանդույթին՝ ցանկանում ենք ընդգծել, որ մենք միշտ եղել ենք աշխատանքային խնդիրները կարգավորելու ու երկխոսության ճանապարհով հարթելու կողմնակիցը։

Ցավոք, այս անգամ մեզ հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով։

Ինչևէ, այսօրվա քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ստանձնել են պատասխանատվություն քաղաքի բարեկարգման համար, ու մենք մաղթում ենք իրենց սկսած գործում հաջողություն։

Ժամանակը ցույց կտա, թե որքանով էին նրանց այս քայլերն արդարացված ու որքանով էին նրանց առաջ բերած մոտիվներն ազնիվ։

Հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կոչ ենք անում մեր բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին դադարեցնել բողոքի ակցիաները և պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն։

«Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյան»


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Ջազզվե»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon