iOS 12.1.4 թարմացումը «փչացրել է» iPhone-ը

Innovation 12.02.2019   22:15   81
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բջջային iOS 12.1.4 հարթակի նոր տարբերակը հանգեցրել է տարբեր երկրներում բազմաթիվ iPhone-ների աշխատունակության կորստին։ Սարքերի սեփականատերերը սոցցանցերում դժգոհում են իրենց խնդիրներից՝ գրում է Forbes-ը։

Թարմացումից հետո օպերացիոն համակարգի աշխատանքում ընդհատումներն առնչվել են նաև iPad պլանշետներին։ Երկու դեպքում էլ օգտատերերը բողոքում են Wi-Fi-ի և բջջային կապի միջոցով տվյալների փոխանցման ցածր արագությունից։

iOS-ի այլ սեփականատերեր հայտնում են, որ օպերացիոն նոր համակարգի պատճառով սմարթֆոնները դադարում են տեսնել իրենց մեջ տեղադրված SIM քարտերը։ Ընդ որում, օգտատերերի մի մասի մոտ տվյալների հաղորդման արագության խնդիրները ծագել են iOS 12.1-ից հետո։

«Թանկագին բարեկամներ, մի թարմացրեք ձեր iPhone-ը»,- գրում է տուժածներից մեկը։ Սակայն արժի նշել, որ iPhone-ների և iPad-ների սեփականատերերի մեծ մասն իրենց սարքավորումներն օգտագործելիս որևէ դժվարության չեն հանդիպել։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         iPhone

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon