Ինչպես են Լուսնի վրա տեղաշարժվում ջրի մոլեկուլները

Science News 14.03.2019   23:30   60
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մոլորակագետներն առաջին անգամ հետևել են՝ ինչպես են ջրի մոլեկուլները Լուսնի մի հատվածից տեղաշարժվում դեպի մյուսը: 

Ինչպես նշում է ria.ru-ն, նրանք Լուսնի տեսանելի հատվածում տեղի ունեցող ուշագրավ գործընթացին հետևել են ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի LRO արբանյակի միոջոցով:

Ամերիկացի մասնագետները ականատեսն են դարձել՝ ինչպես են Լուսնի մերձմակերեսային գրունտի մեջ գտնվող ջրի մոլեկուլները «պոկվում» մակերևույթից: Դա տեղի է ունեցել լուսնային ցերեկվա ամենատաք հատվածում: Մոլեկուլների մի մասը տեղափոխվել է արբանյակի ավելի մութ հատվածներ, իսկ մյուսը՝ տիեզերք:

Համարվում է, որ Լուսնի վրա ստեղծվել են այնպիսի պայմաններ, որոնք խոչընդոտում են ջրի մեծ պաշարների կուտակմանն ու պահպանմանը: Մթնոլորտի բացակայությունն ու թույլ ձգողականությունն անհնար են դարձնում Н2О մոլեկուլների գոյությունը հեղուկի կամ գոլորշու տեսքով:

Այնուամենայնիվ, Լուսնի վրա ջուր գոյություն ունի. 2009թ. հնդկական արբանյակը Լուսնի հարավային կիսագնդում ջուր է հայտնաբերել, իսկ 2012թ. LRO արբանյակը հյուսիային բևեռի խառնարաններում եղյամ, ինչպես նաև սառույցի քողարկված գոյացություններ է ֆիքսել:

Այս բացահայտումները գիտնականներին ստիպել են խորհել այն հարցի շուրջ` որտեղից են Լուսնի վրա ջրի մոլեկուլներ հայտնվել: Չի բացառվում, որ այն երկնաքարային կամ ասուպային ծագում ունի:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         տիեզերք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon