Ի՞նչ է ասում կառավարությունը

Տեսանկյուն 13.02.2019   10:32   66
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

««Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձևավորվի ազատորեն, անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաև աղքատության հաղթահարման առանցքային պայման է»:

Սա հատված է կառավարության ծրագրից: Ցավոք, տնտեսությունը КВН-ի եզրափակիչը չի, որտեղ մրցակցությունից դուրս մնացողին «հանդիսատեսի համակրանք» անվանակարգում դափնիներ շնորհեն: Պետք է հստակ գիտակցել թե մրցակցության դաշտում ինչ քաշային կարգեր են հանդես գալու: Ուստի «համահարթեցված» կանոնները չեն կարող արդար մրցակցություն ձևավորել սովից բարակած մեջքով հարյուր հազարների ու շուկայում նախորդ իշխանության թեթև ձեռքով ամրացած հսկայի միջև:

Այս ըմբռնումը չկա: Որովհետև այս ըմբռնման պարագայում հակադարձ ուղերձը պիտի լիներ պրոգրեսիվ հարկման, ուղղահայաց արդարության հիման վրա հենված համակարգը:

Ի՞նչ է ասում կառավարությունը. եկեք մենք ֆորա տանք հարուստներին, նրանք կհարստանան ու կհարստացնեն, հեղափոխական աճ կգրանցեն: Հավատու՞մ է դրան կառավարությունը` ոչ: Որովհետև դրան հավատացող կառավարության ծրագրում աճի նվազագույն շեմը 5 տոկոս չի կանխատեսվում, այն դեպքում երբ կանխատեսվող գնաճը 4±1,5% է: Սա լեզվաբանորեն նշանակում է, որ «նվազագույնը տեղում կդոփենք, առավելագույնն էլ` ինչ կպավ-կպավ»: Կառավարությունը սրան չի հավատում, որովհետև սրան հավատացող կառավարությությունը ամեն ինչ կաներ, որ այդ աճը լինի ու բյուջեի կորուստները դրանով լրացվեն, ոչ թե «բյուջետային չեզոքության» էտիկետի տակ ակցիզային հարկը կբարձրացներ, որ լրացուցիչ բեռ ավելանա անմրցունակ խմբերի վրա, սեղմած գազով տրանսպորտացիա անողների վրա:

Հինգ տոկոս աճի, «ներդրումային գրավչության բարձրացման նպատակով հարկային բեռի վերաբաշխման» ու պետության մի շարք գործառույթներ մասնավորին արտապատվիրակելու պայմաններում մի վերջին համրձակ քայլ է պետք անել` զրոյացնել ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափը, որ գոնե մարդիկ կարողանան չխկացնել-խմել էն գեղեցիկ բարեմաղթանքների համար, որ գրված են «4. ԱԶԱՏ, ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ՔԱՂԱՔԱՑԻՆ» գլխի ներքո»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Միքայել Նահապետյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon