«Հրապարակ». Սերժ Սարգսյանը կարող է կալանավորվել

Մամուլ 13.02.2019   08:57   83
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սերժ Սարգսյանի հարցաքննություններից մեկի ժամանակ տեղի է ունեցել առերեսում Սեյրան Օհանյանի հետ։

«Լուրերը, թե Ս. Օհանյանը ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, չեն համապատասխանում իրականությանը, ավելին` տեղյակ ենք, որ Օհանյանն ասել է` Սերժ Սարգսյանը եղել է իմ գերագույն հրամանատարը։ Մի խոսքով` Սեյրանն իրեն ճիշտ է պահել»,- ասաց Ս. Սարգսյանին մոտ կանգնած մեր աղբյուրը` նաև որոշ մանրամասներ հաղորդելով:

«Նախիջևանի երկաթգծի քանդման, «վաճառքի» հետ կապված՝ Սերժ Սարգսյանը քննչականին ասել է` հա, հասկացանք, ես վնասատուն եմ, իսկ տուժողն  ո՞վ է։ Իրեն չեն արձագանքել, քանզի տուժողն Ադրբեջանն է»:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` երկաթգծերի վաճառքի գումարին այն օրերին զենք է գնվել բանակի համար. «Բոլոր դեպքերում, չի բացառվում, որ վերջնահաշվում Սերժ Սարգսյանը կարող է եւ կալանավորվել՝ կարծես ամեն բան դրան է տանում»:

Ի՞նչ հիմքերով։ «Հիմք չկա, մնացածներին որ կալանավորել են, հիմքեր կա՞ն, իշխանությունները ռեյտինգային ահավոր մեծ անկում են գրանցում, նոր շոու է պետք, իսկ նման շոու միայն այդ դեպքում կարող են ապահովել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սերժ Սարգսյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon