«Հրապարակ». «ՊԵԿ նախկին նախագահը ծխախոտի նոր գործարան է կառուցել»

Մամուլ 15.03.2019   10:13   54
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռ անցյալ տարվա սկզբներից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը սկսել էր Հայաստանում ծխախոտի գործարան կառուցել։ Այն ժամանակ Հարությունյանը ՊԵԿ նախագահն էր, ու նման խոշորամասշտաբ ներդրումը, բնականաբար, կարող էր լիարժեք իր նպատակին ծառայել՝ հարկայինում խնդիր չէր ունենա, հումքի ներմուծման հարցում՝ ևս։ Բայց ապրիլին տեղի ունեցավ հեղափոխություն, և Հարությունյանն ու նրա թիմը հեռացան իշխանությունից, Սերժի Վաչոյին էլ երկու անգամ բռնեցին-բաց թողեցին իրավապահները։

Մեր տեղեկություններով, սակայն, Հարությունյանի բիզնես պրոյեկտն այս ամիսներին կանգ չի առել, ներդրումներն ու գործարանի կառուցումը շարունակվել են, քանզի չէին կարող այդքան գումարը ջուրը լցնել ու հետ կանգնել պրոյեկտից։ Եվ շուտով՝ երեւի թե մեկ ամսվա ընթացքում, տեղի կունենա գործարանի բացումը։ Գործարանը, ինչպես տեղեկացանք, կառուցվում է Աբովյանի տարածքում, ծխախոտ արտադրող ընկերությունն էլ կոչվելու է «ԱրմՏաբակ»։

Ասում են՝ այս գործարանի կառուցումից հատկապես շատ էին նեղվել «Գրանդ տոբակոյի» տերերը՝ Վարդանյանները, որոնք սա համարում էին Սերժ Սարգսյանի իշխանության կողմից իրենց դեմ ուղղված դեմարշ։

Եվ թերևս նաև սա նպաստեց, որ հեղափոխության օրերին «Գրանդ հոլդինգն» արագությամբ միացավ հեղափոխությանն ու նպաստեց Սերժ Սարգսյանի իշխանության հեռացմանը։ Բայց կարծես թե դա էլ նրանց չփրկեց, քանզի գործարանը, այնուամենայնիվ, կառուցվեց։ Մենք փորձեցինք կապ հաստատել Վարդան Հարությունյանի հետ, բայց չհաջողվեց, պարզվեց՝ երկրում չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վարդան Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon