«Հրապարակ». ««Լիդիանը» կդիմի միջազգային արբիտրաժ»

Մամուլ 15.03.2019   10:33   29
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հրապարակ» թերթը գրում է.

«4 օր առաջ «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը՝ Ամուլսարի հանքը շահագործող, հայտարարեց միջազգային արբիտրաժ դիմելու մտադրության մասին, որը կիրականացնի ծանուցումից 3 կամ 6 ամիս անց։ Դեռ ամառվանից ճանապարհների փակման պատճառով ծրագրի իրականացումը կասեցված է, և «Լիդիանի» դիմումները՝ ուղղված ՀՀ կառավարությանը, անարձագանք են մնացել։ Կառավարությունը որոշել է նոր փորձաքննություն իրականացնել, որի համար բյուջեից 400 հազար դոլար է հատկացվելու։

Մեր աղբյուրներն ասացին, որ վերջին ամիսներին արդեն տարբեր իրավաբաններ էին աշխատում «Լիդիանի» համար, և նրանք վստահեցրել են, որ հաղթելու շանսերը մոտ են 100 տոկոսին։ Ինչ վերաբերում է վնասների գնահատմանը, ապա թեև դեռ թվեր չեն հրապարակում, բայց   խոսք է գնում 1,5 միլիարդ դոլարի մասին, որի մեջ մտնում են ներդրված 400 միլիոնը, վերջին 8 ամիսների վնասները և այն հավանական եկամուտը, որը կարող էր ունենալ ընկերությունը հանքը շահագործելու դեպքում»։

Անբողջական՝ թերթի այսօրվա համարում

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Լիդիան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon