Hraparak.am․ Սիլվա Համբարձումյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տա

Հարցազրույց 13.02.2019   13:53   78
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Hraparak.am-ի հարցազրույցը   գործարար Սիլվա Համբարձումյանի  հետ, որը,  ըստ Քոչարյանի պաշտպանական խմբի, մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման հոդվածին ավելացրել է  նորը՝  առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքը: «Կաշառք ստանալ, որը վերաբերում է (գործարար) Սիլվա Համբարձումյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու գաղափարին։ Որևէ հավելյալ տեղեկատվություն չունեմ», - «Ազատության» հետ զրույցում հայտել էր Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

-Տիկին Համբարձումյան, Դուք Ռոբերտ Քոչարյանին էլ եք կաշառք տվել, 2 միլիոն։ 

-Հոկտեմբերի  6-ին կամ 2-ին կանչվել եմ «Մարտի մեկի» գործով հարցաքննության։ Թե ինչո՞ւ եմ  Մայրապետյան Սամվելին փոխանցել 2 միլիոն։ Սկզբից չեմ հիշել, հետո փաստաթղթերը ցույց տալով՝ հիշել եմ, անցել էր տասը տարի։  Ում անունը տվել եմ, նա ընդունում է, որ   ես փոխանցել եմ, բայց չի հիշում՝ ինչի համար։ Դրանով սահմանափակվել է իմ՝ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննությունը։

Մի անգամ եղել է   հարցաքննություն, մի անգամ առերեսվել եմ։ Պատմել եմ՝ ինչի եմ փոխանցել, պատմել եմ, որ Մայրապետյան Սամվելին փոխանցել եմ, որ ինքն էլ փոխանցի վերադասին, որ ինձ չխանգարեն։ Բայց ես անձամբ ոչ մեկի անուն չեմ տվել բացի Մայրապետյան Սամվելից։ Նա էլ է  ընդունում, որ փոխանցել եմ, բայց չի հիշում՝ ինչի համար։ Դրանից հետո սահմանափակվել է, այլևս ոչինչ տեղի չի ունեցել։ Ես  զանգահարեցի Օրբելյանին՝ Քոչարյանի փաստաբանին, ասացի՝ ես Սիլվա Համբարձումյանն եմ, Դուք երեկ հայտարարություն եք արել, դրա համար պիտի պատասխան տաք, նա ասաց ինչ-որ բան ու անջատեց հեռախոսը։

-Այդ ուրիշ անձը Քոչարյանը չի՞ եղել։

-Ես Մայրապետյան Սամվելին եմ  տվել, թե ովքե՞ր  իրենց անունները տվել, չգիտեմ։ Եթե ես քեզ փոխանցում եմ, ասում եմ՝ մի հատ էս փողը շեֆիդ տուր, ես հետո գիտե՞մ, դու ինչ ես արել փողը։ 

-Օրբելյանի հայտարությունից ե՞ք իմացել, որ․․․ 

-Հա ես էսօր եմ իմացել, երեկ տանն էլ չեմ եղել, հեռուստացույցով լսեցի և սկսեցի հետաքրքրվել, մեկ էլ մամուլը սկսեց զանգել ինձ։ Ես էլ ասում եմ՝ ինչ է եղել։ Գիտեք՝ ինչքան մարդ է հարցաքննվել էդ օրը, էնքան մարդ․․․։ Եթե Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, ուրիշ մարդկանց էլ պետք է առաջադրվեր, որովհետև ես հաստատ ասել եմ, որ ես Մայրապետյանին փոխանցել եմ, որպեսզի նա Սերժ  Սարգսյան ա, Ռոբերտ Քոչարյան ա, Արմեն Գևորգյան ա, իրենց հետ հարց լուծի։  Իմ ցանկությամբ, ոչ թե իրենք են ուզեցել։   Ես Մայրապետյանի հետ եմ լուծել իմ հարցերը, թե նա ո՞ւմ է տվել, ինձ չի հետաքրքրել։ Կրկնում եմ՝ տվել եմ, որ  ինձ չխանգարեն ո՛չ Սերժ Սարգսյանը,ո՛չ  Արմեն Գևորգյանը, ո՛չ Քոչարյանը։ 

-Որ չխանգարեն ի՞նչ գործունեության համար։

-Հանքարդյունաբերության մեջ։

-Բայց պայմանավորվածությունը պահում էին, այսինքն՝ 3 տարի ձեռք չէին տալիս։

-Հետո Սերժը գիտեք՝ ինչ արեց․ ինձ 2010 թվին զրկեցին լիցենզիայից։ Լիքը բաներ եղան, բայց դրանից հետո ես չեմ հարցաքննվել։

-Դուք չե՞ք կարծում, որ նախաքննությունը Ձեզ օգտագործում է որպես վկա։

-Ինձ չեն էլ կանչում որպես վկա։ Ես ընդամենը․․․ Եթե ես ասեմ Անուշին կաշառք եմ տվել, քննիչը Անուշին կձերբակալի՞, պետք է առերեսվենք չէ՞, Անուշ ջան։ Առերեսվենք, որ տեսնե՞ն՝ իրո՞ք տվել եմ։

-Դուք Քոչարյանի հետ չե՞ք առերեսվել։

-Ոչ։

-Իսկ պատրաստ եք՞ առերեսման։

-Պատրաստ եմ, ինչո՞ւ պատրաստ չեմ։ Ես էդ մարդու հետ չեմ շփվել։ Մայրապետյան Սամվելի հետ է եղել իմ ամբողջ գործունեությունը, թե նա ինչ է արել, ես կարո՞ղ եմ իմանալ։ Ես իմ ողջ կյանքում մի հատ հայտարարություն եմ տվել՝ Արամ Հարությունյան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։


 Լուսանկարներ


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon