ՀՀ օդային տարածքում արգելվել է Boeing օդանավերի շահագործումը

Իրադարձային 14.03.2019   09:30   67
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն որոշել է մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«Հաշվի առնելով Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից հրապարակված անվտանգության տեղեկագիրը, ինչպես նաև հաշվի առնելով մի շարք պետությունների` այդ թվում Թուրքիայի և Վրաստանի օդային տարածքներում Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը արգելող NOTAM-ները, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, ուսումնասիրելով ստեղծված իրավիճակը, և համարելով թռիչքային անվտանգությունը որպես առաջնահերթություն, որոշում է կայացրել սույն թվականի մարտի 13-ից մինչև ապրիլի 13-ը արգելել Boeing B-737-MAX 8 և Boeing B-737-MAX 9 տեսակի օդանավերի շահագործումը ՀՀ օդային տարածքում»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ «Ամերիկայի ձայնը» հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է անհապաղ դադարեցնել Boeing 737 MAX 8-ով չվերթները։ Դրանից առաջ Կանադան էր միացել այն երկրներին, որոնք Եթովպիայում 157 մարդու մահվան պատճառ դարձած ավիավթարից հետո փակել էին իրենց օդային տարածքը այդ մոդելի ինքնաթիռների համար։

Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գարնոն, Օտավայում ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, պարզաբանել էր, որ արգելքը տարածվում է այդ ինքնաթիռների մեկնումի, ժամանումի և Կանադայի օդային տարածքով անցնելու վրա։

Կանադան սովորաբար սերտորեն համագործակցում է ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչության հետ։ Գարնոն հայտարարել է, որ երբ Կանադան ԱՄՆ-ին տեղեկացրել է ինքնաթիռի արգելման մասին, Վաշինգտոնի կողմից որևէ քաղաքական ճնշում չի եղել։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Boeing 737, Դոնալդ Թրամփ, քաղավիացիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon