Հղիության ընթացքում յուրաքանչյուր սիգարետը կրկնապատկում Է երեխայի մահվան ռիսկը

Science News 14.03.2019   20:45   48
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հղիության ընթացքում ծխելը զգալիորեն մեծացնում Է երեխայի հանկարծական մահվան (ԵՀՄ) ռիսկը: Դա հաստատել Է այն հետազոտությունը, որն անցկացրել են ԱՄՆ-ի մի շարք գիտական կենտրոնների, այդ թվում՝ Սիեթլի Մանկական հետազոտական ինստիտուտի (ՄՀԻ), ԱՄՆ-ի թոքաբանների ասոցիացիայի, Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջի, ինչպես նաև Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի բժշկական ֆակուլտետի մասնագետները: Նրանց աշխատանքների արդյունքները հրապարակված են Մանկաբույժների ամերիկյան ակադեմիայի պաշտոնական հանդեսում:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ ԵՀՄ-ի դեպքերի 23-ից մինչև 34 տոկոսը տեղի Է ունենում այն պատճառով, որ կանայք ծխում են հղիության շրջանում: Այդ կապակցությամբ ՄՀԻ-ի նյարդաբան Տատյանա Անդերսոնը ընդգծել Է, որ ոչ մի սիգարետ անհետևանք չի մնում, և «բժիշկները պարզապես պարտավոր են պացիենտներին տեղեկացնել հղիության ժամանակ ծխելը շարունակելու վտանգի մասին»:

Հետազոտության հեղինակները նաև ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ապագա մոր ծխելը կարող Է հանգեցնել մանկիկի քաշի նվազեցմանը 20 տոկոսով: Բացի այդ, այն զգալիորեն մեծացնում Է երեխայի մոտ այնպիսի վտանգավոր հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպիսիք են՝ ասթման, աղեստամոքսային տրակտի դիսֆունկցիան, ճարպակալումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon