Հայտարարվել է Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղությունը
-
»»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը
Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.
InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE
Mobi Dram 110190189022
Idram ID952381517 Web Money R397182815590, Scrill 109516795
Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։
Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։
European Best Destinations-ի վարկածով՝ Բուդապեշտը հայտարարվել է 2019 թվականին Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղությունը: Այդ մասին հաղորդվում է մրցանակի պաշտոնական կայքում:
Առցանց-քվեարկության արդյունքների համաձայն, այս քաղաքը հատկապես դուր է գալիս մշակութային և ռոմանտիկ հանգստի, ինչպես նաև գիշերային կյանքի սիրահարներին: Ընդ որում՝ այս քաղաքի օգտին տրված ձայների 77 տոկոսը պատկանում է Հունգարիայից ժամանող զբոսաշրջիկներին:
Երկրորդ տեղում հայտնվել է Բրագա պորտուգալական քաղաքը, որը գտնվում է Պորտուից ոչ հեռու: Նրա օգտին, ամենայն հավանականությամբ, նույնպես քվեարկել են ռոմանտիկ հանգստի երկրպագուները, ինչպես նաև շոփինգի սիրահարները. չէ որ միջնադարյան այս փոքրիկ քաղաքը կարող է պարծենալ տեղացի դիզայներների բազմաթիվ խանութներով և առևտրի մեծ կենտրոններով:
Երրորդ հորիզոնականն զբաղեցրել է իտալական Մոնտե-Իզոլա կղզին՝ Իզեո լճում, ուր Միլանից ավտոմեքենայով կարելի է հասնել երկու ժամում: Այստեղ հանգստանում են գաստրոնոմիական զբոսաշրջության երկրպագուները, որոնք հավանում են տեղական սալյամին, ձուկը, ձիթայուղը, չորացրած սարդինաները և թարմ լոլիկները: Այս տարի Եվրոպայի լավագույն տուրիստական ուղղություն կոչմանը հավակնում էր 15 վայր, իսկ քվեարկությանը մասնակցել է ավելի քան 500 հազար օգտատեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարներ
Նմանատիպ նյութեր