Գելա Վասաձե․ Ղարաբաղյան հարցի հետ կապված Զուրաբիշվիլին ոչ մեկ անգամ է հայտարարել Վրաստանի դիրքորոշումը

Հարցազրույց 15.03.2019   13:04   79
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի քաղաքական վերլուծաբան, վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն  Vesti.am-ի հետ զրույցում անդրադարձել է օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը և տարածաշրջանային քաղաքականությանը․

- Պարոն Վասաձե կխնդրեի ձեր մեկնաբանությունը տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախյան հարցի հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը։ Ինչ եք կարծում կհաջողվի Ադրբեջանին հասնել նրան, որ Արցախը չներգրավվի բանակցային գործընթացներում։

Իրավիճակը բարդ է, թեև երբ էր հեշտ եղել։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը, հասկանալի է, որ բանակցությունների ձևաչափը ոչ ոք չի փոխելու, ինչը նորություն չէ, ուստի այդ քայլը լիովին սպասելի էր։ Առավել հետաքրքիր է այն, որ այժմ ԱՄՆ-ն փորձում է ԵԱՀԿ ՄԽ-ից առանձին հանդես գալ՝ չնայած ես թերահավատորեն եմ մոտենում Մինսկի խմբի հնարավորություններին։

Հիմա՝ ինչ վերաբերում է ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարներին, եկեք անկեղծ խոսենք. հակամարտությունում, որտեղ ոչ ոք չի ցանկանում ոչ մի զիջման գնալ, ապա պատերազմն անխուսափելի է։ Վերջերս հայտնվել էր հույսի ինչ-որ շող, սակայն այն էլ երևակայական էր։

- Ձեր կարծիքով Փաշինյան-Ալիև հանդիպումն ինչ որ բան կփոխի բանակցային գործընթացքում, թե սա կլինի հերթական հանդիպումներից մեկը։

- Չեմ կարծում , որ հանդիպումն ինչ-որ բան փոխի։ Հնարավոր է պարադոքսալ բան ասեմ, բայց երկու երկրների նախագահներից շատ քիչ բան է կախված։ Հասարակությունները պատրաստ չեն խաղաղության, և հարցի խաղաղ կարգավորման միակ տարբերակը արտաքին խաղացողների կողմից հակամարտության կողմերին ստիպելն է, ինչպես օրինակ եղավ Հարավսլավիայում։ Սակայն այսօր այդ արտաքին խաղացողներից ոչ ոք պատրաստ չէ իր վրա վերցնել պատասխանատվություն։ Մեծ խաղացողները չունեն հետաքրքրություն ստատուս-քվոյի պահպանման հարցում, իսկ խաղաղությունը ամեն գնով ստատուս-քվոյի պահպանում է։ Կրկնվեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները պատրաստ չեն խաղաղությանը, իսկ պետությունները պատրաստ են ակտիվ ռազմական գործողությունների։ Ուրախ կլինեմ, եթե սխալվեմ այս հարցում։

- Երեկ Հայաստան էր ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Ինչպես է նա գնահատում հայ- վրացական հարաբերությունները և ինչ դիրքորոշում ունի Ղարաբաղյան հարցի շուրջ։ Նրա այցը Հայաստան  կարող ենք կապել  երկրում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ, թե սա պարզապես առաջին պաշտոնական այցն էր, որպես Վրաստանի նախագահ։

- Սկսենք նրանից, որ այս այցը ճանաչողական է, այն այցերի շարունակությունը, որոնք եղել են Բրյուսել , Փարիզ, Բեռլին և Բաքու։ Հայ-վրացական հարաբերություններն այսօր ամենաբարձր մակարդակում են և դինամիկան դրական է: Ղարաբաղյան հարցի հետ կապված Զուրաբիշվիլին ոչ մեկ անգամ է հայտարարել Վրաստանի դիրքորոշումը, նաև՝ Երևանում։ Վրաստանը պաշտպանում է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ հարևանների. սրանք Զուրաբիշվիլիի խոսքերն են: Այլ կերպ լինել չի կարող։ Ինչ վերաբերում է այցի օրակարգին, պետք է լավ հասկանալ, որ այսօր Վրաստանի նախագահը յուարտեսակ արտաքին գործերի սուպերնախարար է, այսինքն ունի այդ իրավասությունները, ուստի Զուրաբիշվիլին քննարկել է մեր հարաբերությունների ամբողջ շրջանակն ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ  ՀՀ վարչապետի հետ։ Պետք է լավ հասկանալ, որ այցը ոչ միայն արձանագրային, այլև տեղեկատվական բնույթ է կրում։ Իսկ մեր դարում տեղեկատվությունը ամենակարևորն է։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon