Գագիկ Ծառուկյան․ Ծրագիրը եթե չփոխվի, կողմ քվեարկել չենք կարող

Քաղաքական 12.02.2019   11:25   86
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու Կառավարության ծրագրի քննարկմանը։ Ըստ նրա՝ կառավարության ծրագիրը կամեցողություններով ու ցանկություններով լի է, ավելին՝ գեղեցիկ է գրված։

«Չեմ թաքցնում, կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իրենց կյանքում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին քվեարկելուն, Ծառուկյանը նշեց, թե  քաղաքական հեղափոխությունը պետք է գնա տնտեսական դաշտ։

«Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող»,- շարունակեց Ծառուկյանը։

ԲՀԿ խմբակցության ղեկավարը գտնում է, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որն  այսօր, ըստ նրա, բացակայում է։

«Ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ փոխվի, պայմաններ։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, մերը պետք ավելի լավ լինի»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։

Վերջինս շեշտեց, որ եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ «դուխ և կամք», ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գագիկ Ծառուկյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon