Facebook-ը մտքերը կարդացող տեխնոլոգիա է մշակում

Network News 13.03.2019   21:00   118
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Օգտատերերը կկրեն գլխարկի նմանվող մի սարք, որը կկարողանա հաշվարկել նրանց ուղեղի ակտիվությունը, ըստ էության՝ կկարդա մտքերը։ Այսպիսին է Facebook-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի մտահղացումը՝ հայտնում է Americaru-ն։

Facebook-ը մշակում է մի տեխնոլոգիա, որը կարող է թույլ տալ մտքեր կարդալ։ Ցուկերբերգը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է ընկերությունը հետազոտում «ինտերֆեյս ուղեղ-համակարգիչ» սարքը Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Ջոնաթան Զիթրեյնին տված հարցազրույցում։

Մոտ ապագայում այդ համակարգը թույլ կտա օգտատերերին փոխգործակցել վիրտուալ իրականության համակարգերի հետ՝ օգտագործելով միայն իր ուղեղը՝ ոչ մի ստեղնաշար, սենսորային էկրան կամ ձեռքերի ժեստ չի պահանջվի։ Ցուկերբերգն այդ սխեման անվանել է «ինտերֆեյս ուղեղ-համակարգիչ», քանի որ երկու ծայրակետերի միջև միջնորդ չի լինելու։

Հայեցակարգը, ենթադրում է Ցուկերբերգը, թույլ կտա օգտատերերին տեխաշարժվել մենյուով, վիրտուալ իրականության մեջ տեղաշարժել օբյեկտները կամ նույնիսկ մտքերի միջոցով բառ ներդնել։ «Օգտատերերը կկրեն սարք, որը նման կլինի բաղնիքի գլխարկի և ընդունակ կլինի որսալ արյան հոսքը, գլխուղեղի ակտիվությունը և մտքերը»,- բացատրել է Ցուկերբերգը։ Նրա խոսքերով, մտքեր կարդացող սարքը զգալիորեն կհեշտացնի տեխնոլոգիաների հետ մարդկանց փոխգործակցությունը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         facebook


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon