Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում կա ազատազրկված 130 լրագրող

Աշխարհ 13.02.2019   17:34   61
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ազատազրկման մեջ գտնվող 130 լրագրող կա, որոնցից 110-ը գտնվում են Թուրքիայի բանտերում, այս մասին փաստում է ԵԽ-ի՝ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ պատրաստված զեկույցը՝ անդամ երկրներում մամուլի ազատության վերաբերյալ:

Ինչպես գրում է ahvalnews.com կայքը, զեկույցն արձանագրում է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկրում 200 լրագրող է ձերբակալվել: Մինչ օրս թուրքական բանտերում շարունակում են մնալ 110 լրագրողներ:

Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ չնայած հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված արտակարգ դրության ռեժիմը չեղարկվեց 2018-ին՝ Թուրքիայում մամուլը շարունակում է մնալ ճնշման տակ, իսկ երկրի բատերում ազատազրկման մեջ են գտնվում բազմաթիվ լրագրողներ:

Հայտնի է նաև, որ 2018 թվականին աշխարհում սպանվել է 17 լրագրող, որոնցից 2-ը՝ Թուրքիայում։ 

2018-ի ընթացքում Թուրքիայում և Եվրոպական խորհրդի անդամ ևս 7 երկրներում մամուլի նկատմամբ կիրառվել են ճնշումներ, ինչպես օրինակ լրատվամիջոցների գործունեության դադարեցումներ, սոցկայքերի արգելափակումներ, արտերկրից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցների՝ «օտար լրտեսներ» պիտակավորմամբ թիրախավորումը:


 Լուսանկարներ


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon