Դատավորին հայտարարվել է նկատողություն

Օրենքի ուժով 14.03.2019   16:40   56
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2018 թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ:  Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախա­զության 2018 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հաղորդումը: Այս մասին հայտնում են՝  Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով՝ Կարգապահական հար­ցերի հանձնաժողովը 2019 թ. փետրվարի 4-ին որոշում է կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձ­րագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

Նշված որոշմամբ արձանագրվել է հետևյալ կարգապահական խախտումը. բավարարելով Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Մարինա Սմիրնովայի ձերբակալման դեմ՝ վերջինիս փաստաբանների կողմից բերված բողոքը, ըստ այդմ էլ՝ ոչ իրավաչափ գնահատելով ձերբակալումը և վերջինիս արգելանքից ազատ արձակելով, դատավոր Ա. Դանիբեկյանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում: Մասնավորապես, խախտել է ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքի 478.1. հոդվածը և ակն­հայտ սխալ է մեկնաբանել 131.1. հոդ­վածը:

Ըստ Կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ ձերբակալման արձանագրու­թյան թարգմանության օրինակը ձերբակալվածին տրամադրելու ժամկետը պահպա­նելու հարցի իրա­վաչափությունը գնահատելիս, կիրառելի էր ոչ թե ՀՀ քրեական դա­տավարության օրենսգրքի 131.1. հոդվածը, այլ «Քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմա­նագրերին համապատասխան» վերտառությամբ 54-րդ գլխի նորմերը, իսկ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը պահանջելու վերա­բերյալ դատավորի դիրքորոշումը չի բխում օրենսդրության պահանջներից, քանզի դրանց առկայության հարցերը դատա­րանում կարող են քննարկման առարկա դառնալ ձերբակալված անձի ժամանակավոր կալանավորման կամ հանձնման համար կալանավորման միջնորդու­թյուն­ները քննար­կելիս: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա. Դանիբեկյանի գործողություն­ների և դրանցով պայմանավորված հետևանքների արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը, հետևապես, նրա կողմից թույլ տված նյութական իրավունքի նորմերի ակն­հայտ խախտումը կրում է կոպիտ բնույթ:

Բարձրագույն դատական խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբեր­յալ միջնորդությունը, 2019 թ. մարտի 14-ին կայացված որոշմամբ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կող­մից արձանագրված կարգապահական խախտումը գնա­հատեց ակնհայտ և կոպիտ, և ղեկա­վարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահ­մա­նադ­րական օրենքի 149 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, դատավոր Ա. Դանիբեկ­յանին հայտարարեց նկատողություն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         նկատողություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon