Դաժան սպանություն Տավուշում

Պատահարներ 15.03.2019   14:04   71
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Տավուշի մարզում, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել։ Այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջեւանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Ս.-ին:

Փաստի առթիվ Իջեւանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալ Սարգիս Ս.-ն ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող կացինը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         կացնահարել է


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon