Դ․ Տոնոյան․ «Զինծառայողների մահվան դեպքերի մասին որևէ տեղեկություն չի կոծկվել»

12.02.2019   14:28   111
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում զինծառայողի մահվան դեպքերի մասին տեղեկությունը ոչ ծածկել, ոչ կոծկել և դա չի արել տարիներ շարունակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՊՆ վարչական համարի մամուլի սրահում Կիպրոսի Հանրապետության  պաշտպանության նախարար Սավաս Անգելդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հարցը վերաբերում է այն հանգամանքին, թե ինչու է Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրությունից թաքցրել Սյունիքի մարզի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Էդուարդ Գրիգորյանի մահվան դեպքը:

«Մենք հիմա ծառայողական քննություն ենք իրականացնում՝ պարզելու, թե դա ինչի հետ է կապված եղել, որովհետև, հաշվի առնելով այն, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- ասաց նախարարը:

Նախարարը շեշտեց, որ տեղեկություններն այսօրվա իրողություններում հնարավոր չէ կոծկել, որովհետև դրանց մասին կարելի է իմանալ տարբեր գերատեսչություններից:

«Լրատվամիջոցները տեղեկություն են ստանում և Դատախազությունից, և Քննչական կոմիտեից, և Հատուկ քննչական  ծառայությունից, և Պաշտպանության նախարարությունից: Հնարավոր չէ որևէ բան կոծկել, բայց, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել»,- եզրափակեց Տոնոյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Դավիթ Տոնոյան

 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon