Չարացած մարդկանց Հայաստան

Խմբագրական 04.03.2019   13:45   71
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ինչո՞ւ են Հայաստանում մարդիկ չարացած։ Ինչո՞ւ վտանգավոր այս երևույթը ազգային զարթոնքից հետո անընդհատ գլուխ է բարձրացնում։ Տանը, փողոցում, աշխատավայրում, համացանցում համատարած դժգոհներ են։ Բողոքում են, հայհոյում են․․․ ու չեն հանգստանում։ Նրանք կառչում են ցանկացած մանրուքից, սևեռվում են այնպիսի բաների վրա, որոնց վայրկայն անգամ տրամադրելը, մեղմ ասած, տարօրինակ է։

Իսկ այն, ինչ կատարվում է սոցցանցերի հայկական տիրույթում պարզապես զզվելի է։ Կա դասական ձևակերպում՝ չարացած մարդը չսիրված մարդն է։

Բայց այս դեպքում ստացվում է, որ մեզանում համատարած սիրուց զրկված դեմքեր են։ Շուտով կլարանա «Սիրո հեղափոխության» մեկ տարին։ Ոգևորվածությունն աստիճանաբար նահանջում է (և դա բնական է), հասարակությունն էլ գալիս է իր «բնական» վիճակին։ Պատճառների մասին կարելի ժամերով դասախոսել։ Տրիվալ ճշմարտություններ են՝ սոցիալ-տնտեսական վիճակ, նախորդ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքներ և այլն․․․

Սակայն չարացվածության այս աստիճանի դոզավորումը հերթական վտանգավոր հանգուցալուծումը կարող է ունենալ։ Հասարակական անկումային տրամադրություններից մշտապես օգտվելու են տարբեր շրջանակներ՝ գեներացնելու անհանդուրժողականությունը՝ սեփական նպատակներին հասնելու համար։ Մանիպուլացվող հասարակությունը բումերանգ է։ Այն ինքն իրեն խժռող վիշապ է․․․

Ժամանակը անցնում, իսկ «սիրո պակասը» այդպես էլ չի լրացվում։ Ու չգիտես, թե ինչ է լինելու հետագայում, ավելի ճիշտ՝ մոտ ապագայում։

Վ․ Մարգարյան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վ․ Մարգարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon